
Հայաստանում կաթի արտադրությունն ավելացել է 4.3%-ով
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2015թ. հունվար ամսին ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված ամփոփ վիճակագրական տվյալները: Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում կաթի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 4.3%-ով և կազմել 17.1 մլն լիտր:
Միևնույն ժամանակ, մածունի արտադրության ծավալներն աճել են 2.1 անգամ և կազմել 439.9 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 2.4 անգամ` կազմելով 459.6 տոննա:
Կաթնաշոռի արտադրության ծավալները հաշվետու ամսում նվազել են շուրջ 19%-ով և կազմել 65.1 տոննա, իսկ պանրի արտադրության ծավալն աճել է 3.5 %-ով և կազմել 956.2 տոննա: