Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում բացահայտվել են մի շարք խոշոր խախտումներ
13/03/2015 23:19
Կիսվել

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում բացահայտվել են մի շարք խոշոր խախտումներ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները:  Ընկերությունը երկաթուղային փոխադրումների ոլորտում ունի մենաշնորհային դիրք. Հանձնաժողովի ուսումնասիրության նպատակը մենաշնորհային դիրքի չարաշահման փաստերը բացահայտելն է: Տեղեկացնենք, որ ընկերությունը վերջին 3 տարիներին բարձրացրել է միջպետական և ներպետական բեռնափոխադրումների գները, ինչի հետ կապված ՏՄՊՊՀ մասնագետները համապատասխան գնագոյացման հաշվարկներ են իրականացրել:

Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից՝  սկսած 2011 թվականից «Հարավկովկասյան երկաթուղին» պարբերաբար բարձրացնում է բեռնափոխադրման գները: Ընդհանուր առմամբ ներպետական բեռնափոխադրումների գները 2011-2014 թվականներին ավելացել են 5-17 տոկոսով, իսկ միջպետականի դեպքում՝ մինչև 17 տոկոս: Պարզվել է նաև, որ ընկերության կողմից կատարված գնային բարձրացումները ոչ միշտ են համահունչ ծախսերին: Այսպես.  2012 թվականին նախորդ տարվա համեմատ ընկերության ծախսերը 1 տոննա/կմ-ի հաշվով ավելացել են 5,4 տոկոսով, գինը՝ 4,8 տոկոսով: 2013-ին ծախսերը ավելացել են 2,5, իսկ բեռնափոխադրման գինը՝ 4,3 տոկոսով: Այսինքն եթե 2012-ին բեռնափոխադրման գները  0,6 տոկոսով քիչ են բարձրացվել, ապա, փոխարենը 2013-ին 1,8 տոկոսով ավելի թանկ գին է սահմանվել:

ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում ստուգվել է նաև ընկերության կողմից գործող օրենսդրության պահանջների կատարման փաստը: Պարզվել է, որ 2010 թվականից ի վեր, «Հարավկովկասյան երկաթուղին» չի համաձայնեցրել և չի հրապարակել ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը, օրենքով սահմանված կարգով  պարտավոր էր անել: Ընդ որում այդ տեղեկատվությունը ներառում է բազմաթիվ կարևորագույն տվյալներ, այդ թվում նաև ռազմավարական նշանակության ապրանքների՝ ցորենի, նավթամթերքի, երկաթուղային բեռնափոխադրումների առավելագույն սակագները, որոնք այս պարագայում չեն համաձայնեցվել: Բացի այդ, որոշ դեպքերում  «ՀԿԵ» ներկայացուցիչները, առանց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան լիազորագրերի, մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների միջև կնքվող երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունների սահմանման համաժողովներին:

Ոսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հասույթի հիմնական մասը՝ մոտ 95%-ը ձևավորվում է ընդամենը 3 ապրանքների բեռնափոխադրումներից՝ հացահատիկ, նավթամթերք և հանքանյութ: Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ ընկերության կուտակած վնասը կազմում է 9,3 մլրդ դրամ, որն էլ ըստ ընկերության կողմից Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումների եղել է գնային բարձրացումների հիմնական պատճառը: Հանձնաժողովը ստուգել է նաև կուտակված վնասի առաջացման պատճառներն ու հիմնավորվածությունը և պարզել, որ նման ծավալի վնասը  կոնցեսիոն պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից մինչ օրս կատարված շուրջ 91 մլրդ դրամի ներդրումների  հետևանք է: Ստացվում է, որ ներդրումների աճին զուգահեռ ավելանում  է նաև ընկերության վնասի չափը:

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը հանձնարարել է շարունակել ուսումնասիրությունները  ընկերության կողմից կատարված ներդրումների արդյունավետությունը պարզելու նպատակով:  Բացի այդ, կուսումնասիրվի նաև գնումների կազմակերպման գործընթացը, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին» ազատ է իր գնումների քաղաքականությունը որոշելու հարցում և ինքնուրույն է տնօրինում, թե երբ, ումից  և ինչ գնով ձեռքբերում իրականացի:

Հաշվի առնելով ընկերությունում ձևավորված խոշոր վնասի առկայության փաստը, Հանձնաժողովը որոշել է տալ նախազգուշացում  և պահանջել, որպեսզի այսուհետ «Հարավկովկասյան երկաթուղին»  հետևի մրցակցային օրենսդրության պահանջներին և զերծ մնա  չարաշահումներից: Քանի որ բացահայտումների հիմնական մասը գտնվում է ոլորտը կարգավորող  մարմնի` ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության դաշտում, ուստի Հանձնաժողովի որոշմամբ ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի նախարարություն: Բացի այդ, ոլորտի կարգավորման, ինչպես նաև  ընկերության գործունեության կանոնակարգման նպատակով Հանձնաժողովը ձևավորել է ստեղծված իրավիճակի շտկման առաջարկություններ, որոնք ևս կտրամադրի շահագրգիռ կողմերին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12