
Մեր երկրի կարտոֆիլի բերքի շուրջ կեսը ապահովել է Գեղարքունիքի մարզը
2014 թվականին մեր հանրապետությունում կարտոֆիլի բերքի համախառն ծավալը կազմել է 7 մլն 327 հազար 255 ցենտներ (1 ցենտները հավասար է 100 կգ-ի): Կարտոֆիլի ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 31 հազար 552 հա: Արդյունքում, 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 232.2 ցենտներ:
Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ կարտոֆիլի բերքի ցուցանիշով առաջատարը Գեղարքունիքի մարզն է, որն ապահովել է մեր երկրի կարտոֆիլի բերքի շուրջ կեսը: Այնուհետև հաջորդում են Շիրակի և Լոռու մարզերը: