Տնտեսական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 6-րդ). Գևորգ Թամամյան
03/04/2015 21:43
Կիսվել

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 6-րդ). Գևորգ Թամամյան

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ

«Արտադրված է Թայվանում», մաս 6-րդ

Գևորգ Թամամյան

Միաոլին ծվարած է լեռների մեջ: Հանքային ջրերով հարուստ այս վայրը երեկոյան կորում է լեռների գագաթից սահող մշուշում, ինչն առավոտները բարձրանում է դեպի վեր՝ թողնելով սառը ցողը փշատերև ծառերի կանաչին…

Ճանապարհ ընկանք շաբաթ վաղ առավոտյան:

– Պրոֆեսոր Պենգ, ասում են Միաոլիում աբորիգեններ են ապրում… Ուզում եմ նրանց անպայման տեսնել, բայց մի փոքր վախենում եմ…

– Ինչի՞ց ես վախենում:

– Իսկ նրանք մարդ չե՞ն ուտում:

– Օ՜, ոչ, սա Թայվանն է… նման բան այստեղ չկա… մի անհանգստացիր… նրանք միայն գլուխներն են կտրում և դնում են ցցերի վրա…

Եվ երկուսով լիաթոք ծիծաղեցինք…

Ճեպընթացը շրջանցնում էր Միաոլին: Մոտ ապագայում պատրաստվում էին լրացնել այդ բացը և կառուցել կանգառ: Ասում էին, որ նախագահը ընտրությունների ժամանակ խոստացել էր՝ ընտրվելու դեպքում կառուցել Միաոլիում ճեպընթացի կանգառ… և, ի զարմանս ինձ, մարդիկ վստահ էին, որ այն կառուցվելու է…

Մեզ դիմավորեց իմ շատ լավ ընկեր և բարեկամ Էրիկ Վուն, Թայվանի դեղագործական ոլորտի կարկառուն ներկայացուցիչը և նրա աշխատակցուհին՝ Սանդրան: Նստեցինք գոլֆի «բացօթյա» փոքրիկ ավտոմեքենան, որը մեզ պետք է բարձրացներ լանջով դեպի վեր… Դր. Վանգը՝ արյան մակարդման կլինիկայի ղեկավարը, պատրաստում էր իր ելույթը…

Առաջին անգամ, երբ հանդիպեցի Դր. Վանգին իր կլինիկայում, խիստ զարմացավ, տեսնելով, որ iphone չեմ օգտագործում, այնուհետև կատակով ավելացրեց, որ ինքն ունի Apple-ի կողմից արտադրած նույնիսկ ամենափոքր դետալը… Մի օր կարող էիր նրան տեսնել մոպեդով՝ հերթապահության շտապելիս, մեկ այլ անգամ՝ իր վերջին արտադրության Լեքսուսով՝ կնոջ հետ քաղաքից դուրս երթևեկելիս… Կնոջը վերաբերվում էր մի այնպիսի հոգատարությամբ և սիրով, որ նրանց տեսնելիս կարող էիր տալ «երջանիկ զույգեր» բառակապակցության ամբողջական բացատրությունը… Բացի իր կլինիկայից, նաև հերթապահում էր անհետաձգելի օգնության բաժանմունքում և ես էլ, ամիսը մեկ-երկու անգամ, միանում էի նրան…

Այդ օրերին ակտիվ ֆեյսբուքյան գործունեություն էինք սկսել ի պաշտպանություն բժիշկների և օրվա հերթապահության թեման ծավալվեց այդ ամենի շուրջ:

– Դր Վանգ, իսկ ինչպիսի՞ն է բժիշկների պաշտպանությունն այստեղ: Օրինակ մեզ մոտ բժշկական սխալի համար բանտ են նստացնում…

Ժպտաց և հոգոց հանեց…

– Բանտ չեն նստացնում, բայց… Վերջերս շատ հայտնի և հարգված մի վիրաբույժի դատում էին՝ պահանջելով ահռելի գումարային փոխհատուցում: Պացիենտը դատավոր էր: Շատ ռիսկային վիրահատություն էր եղել, սակայն չվիրահատվելը ավելի վտանգավոր էր եղել: Վիրաբույժը գնացել էր այդ ռիսկին, սակայն ինչ-որ բարդություններ էին առաջացել վիրահատության ժամանակ, իսկ հիմա այդ հիվանդն ուզում է բժշկից մեծ գումարներ ստանալ… Ախր ինչպես չեն հասկանում, որ մեզ համար ավելի հեշտ է ընդհանրապես ռիսկի չգնալը, որ ո՛չ բարդություն լինի, ո՛չ բողոք… Բայց ինչպիսի՞ն կլինեն արդյունքները… Ինչքան նման դատավարություններն ավելի շատանան, հիվանդներին է ավելի վնաս: Բժիշկները կսկսեն ավելի պահպանողական լինել, չեն ցանկանա նորարարություններ անել և արդյունքում ո՞վ կտուժի…

Եվս մեկ անգամ հոգոց հանեց և շարունակեց…

– Անձրև շատ եմ սիրում…

– Ինչու՞,- զարմացա, հաշվի առնելով պատուհանից երևացող ջրային հեղեղը:

– Երբ անձրև է գալիս, հիվանդներն ավելի քիչ են գալիս…,- և ծիծաղեցինք…

***

Հաջորդ օրն առավոտյան Էրիկի հետ իջանք հանդիպակաց աբորիգենների գյուղը, կիրակի առավոտ էր… հեռվից նկատեցինք մարդկանց… սովորական մարդիկ…

– Կարոտել ե՞ս Հայաստանը:

– Անչա՜փ…

– Քեզ լրիվ հասկանում եմ… Գիտես, մի քանի տարի առաջ ինձ առաջարկեցին համաշխարհային խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի տարածաշրջանային ղեկավարի պաշտոնը, բայց պետք է տեղափոխվեի Հոնգ-Կոնգ: Հրաժարվեցի: Չեմ կարող թողնել Թայվանը, շատ եմ կապնված… Թայնանում եղել ե՞ս:

– Մի անգամ, երկու օրով…

– Դա հաշիվ չէ: Թայնանը Թայվանի սիրտն է, ամենահին քաղաքն է… ու ամենագեղեցիկը…,- և աչքերը փայլեցին հարազատ քաղաքի մասին խոսելի,- մյուս շաբաթ մեր դասարանով հավաքվում ենք, հրավիրված ես…

– Բայց ես ոչ մեկին չեմ ճանաչում…

– Կճանաչես, մի նեղվիր, մեր ընկերները բոլորն էլ մարդամոտ են, ուրախ կլինեն…

Հաջորդ շաբաթ Թայնանում էինք… Էրիկը վաղ առավոտյան ժամանել էր Թայփեյից, և դիմավորեց ինձ ճեպընթացի կայարանում… այնուհետև օրը շարունակվեց ծովամթերքի ռեստորանում, որը գտնվում էր մի այնպիսի վայրում, որ, հավանաբար, միայն տեղանքի գիտակներին էր  հայտնի՝ նման ռեստորաններ, որ արտաքինից անշուք տեսք ունեն, սակայն հանդիսանում են տեղացիների հպարտությունը՝ իրենց աննկարագրելի համեղ ճաշատեսակների պատճառով… այնուհետև տնական կարաոկե և Սինատրայի «live» կատարումներ…

…և երեկոյան գնացքի վերջին կանգառը կրկին Թայչունգն էր…

2012 – 2015 թթ. 

շարունակելի… 

Նախորդ մասերը կարող եք կարդալ այստեղ:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34