Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Բագրատաշենի անցակետի շինարարարությունը մոտենում է ավարտին
29/04/2015 12:29
Կիսվել

Բագրատաշենի անցակետի շինարարարությունը մոտենում է ավարտին

2016 թվականին Հայաստանը կունենա լիովին նոր անցակետեր: Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում  գործող Բագրատաշենի մաքսակետից:  Այստեղ՝  նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013թ.-ի օգոստոսին, սեպտեմբերի 27-ին արդեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կատարվել է հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Իսկ այժմ շինհրապարակում թեժ եռուզեռ է: Ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի խոսքով`  շինարարները քայլ առ քայլ իրականություն են դարձնում Բագրատաշենի ապագա անցակետի նախագիծը. «Բագրատաշենի անցակետում կառուցվելու է մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղի, այսինքն` յուրաքանչյուր ուղղությամբ` երկուսը` բեռնատար և երկուսը` մարդատար ավտոմեքենաների համար: Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից և կուտակումներից. սպասարկումը բարձր մակարդակով և ճշգրտությամբ կիրականացվի»: Կգործի նաև առանձնացված ուղի` ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար. ապագայի մաքսակետի նորույթներից է: Եվ ոչ միայն. 10 հա տարածքում կառուցվում են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքեր, կինոլոգիական կենտրոն և այլն: «Շինարարական հիմնական աշխատանքների ավարտը 2015թ.-ի սեպտեմբերն է, իսկ նոր մաքսակետն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Ամբողջ գործընթացը խիստ վերահսկողության ներքո է»,-վստահեցնում է մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Շինարարարական եռուզեռը չի խոչընդոտում Բագրատաշենի անցակետի ներկայի կանոնավոր աշխատանքին. ստեղծված են բոլոր պայմանները սահմանահատումն արագ և որակյալ սպասարկելու համար: Գուգարքի տարածաշրջանային մաքսատանն ապահովված է շուրջօրյա մաքսազերծում. ամբողջ գործընթացը տևում է մի քանի րոպե: «Մինչև 2016-ը Գուգարքի մաքսատունը հնարավորություն կունենա անհամեմատ ավելի արագ, բարձր որակով կազմակերպել բոլոր տեսակի բեռների ներմուծումն ու արտահանումը: Ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը կտևի 5-7, իսկ բեռնատարներինը` մինչև 10 րոպե: Կարծում եմ, որ սա իսկական եվրոպական չափանիշ է. 2016-ին մաքսակետն արդեն բոլորովին նոր չափանիշներով կներկայանա այցելուներին»,-ընդգծել է մաքսատան պետը: Հայաստանի հյուսիսային դարպասները միացնող Գուգարքի մաքսատունն այն հանգույցն է, որի միջոցով ապահովվում է երկրի արտաքին առևտրի մոտ 70 տոկոսը: Իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ աճել է ժամանակակից անցակետերի գործարկման նշանակությունը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02