Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
AmEx Centurion. Աշխարհի ամենաթանկ և ամենապահանջված վճարային քարտը
03/05/2015 19:07
Կիսվել

AmEx Centurion. Աշխարհի ամենաթանկ և ամենապահանջված վճարային քարտը

Ժամանակակից պայմաններում վճարային քարտերը դարձել են մեր առօրյայի անբաժան մասը: Շատերն են տարաբնույթ վճարումներ կատարում և աշխատավարձ ստանում վճարային քարտերի միջոցով: Վճարային քարտերն իրենց տեսակով, նշանակությամբ, ֆունկցիոնալությամբ և առաջարկվող լրացուցիչ հնարավորություններով բազմազան են: Քարտերի մի մասը նախատեսված է քարտապանների ամենահամեստ պահանջները բավարարելու համար, մյուս մասը առաջարկում է լրացուցիչ հնարավորություններ, իսկ որոշ քարտեր էլ համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին և իրենց հնարավորություններով համարվում են բացառիկ: «Բիզնես 24»-ը ներկայացնում է աշխարհի ամենապահանջված, ամենաբացառիկ և ամենաթանկ վճարային քարտը՝ American Express Centurion-ը (AmEx Centurion): Այս քարտը ֆինանսական կայունության, բարձր իմիջի և արտոնյալ կարգավիճակի խորհրդանիշ է:

AmEx Centurion քարտը և կամ ինչպես շատ հաճախ անվանում են «Սև քարտ»-ը ստեղծվել է՝ հաշվի առնելով քարտի օգտագործման համար առաջնային գրեթե բոլոր պահանջները: Քարտը տալիս է բացառիկ ծառայություններից օգտվելու լայն հնարավորություններ:

AmEx Centurion-ը հնարավորություն է տալիս անվճար օգտվելու, օրինակ, Delta և Virgin Airlines ավիաընկերությունների, ինչպես նաև Ritz-Carlton Hotels հյուրանոցային համալիրի ծառայություններից, ցանկության դեպքում դառնալ Bergdorf Goodman-ի, Bulgari-ի, Ermenegildo Zegna-ի, Gucci-ի, Harrods-ի, Harvey Nichols-ի, Neiman Marcus-ի Saks Fifth Avenue-ի և մի շարք այլ հայտնի խանութների պատվավոր հաճախորդ, վարձակալել էլիտար ավտոմեքենաներ, օգտվել ապահովագրության ծառայություններից, բացառիկ մուտք ունենալ մասնավոր կղզիներ, վարձակալել մասնավոր ինքնաթիռներ, ներկա լինել սպորտային, մշակութային և համաշխարհային բիզնեսի բացառիկ իրադարձություններին: AmEx Centurion-ի յուրաքանչյուր քարտապանի սպասարկում է իր անհատական բանկիրը, ով հասանելի է ցանկացած օր, ցանկացած ժամի:

Պարզվում է՝  հարուստ և հայտնի մարդկանց անսահմանափակ գումարներ ծախսելու և բացառիկ ծառայություններից օգտվելու հնարավորություն տվող յուրահատուկ ինչ-որ «Սև քարտ»-ի մասին լուրերը սկսել են տարածվել 20-րդ դարի 80-ական թվականներին: Եվ քանի որ այդ լուրերը հետագայում որևէ կերպ չեն հաստատվել, 1999 թվականին American Express-ը որոշեց օգտվել «Սև քարտ»-ի լեգենդից և դիմեց իր բիզնեսի համար շատ հաջող քայլի՝ թողարկելով Centurion վճարային քարտը: Ընտրովի հիմունքներով այն տրամադրվեց Platinum քարտերի քարտապաններին: Արդյունքում, աճեց քարտի նկատմամբ հետաքրքրվածությունը: Չնայած այն այսօր համարվում է ամենապահանջված «էլիտար» քարտը, այն ունենալու հաճույքը հասանելի է ոչ բոլորին:

AmEx Centurion քարտի քարտապանների թիվը սահմանափակ է: AmEx Centurion քարտ ունենալու համար պահանջվում է ֆինանսական մեծ կարողություն և լավ վարկային պատմություն: Centurion քարտի քարտապան դառնալու համար պարտադիր պայման է նաև տարեկան մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի ծախսելու պատրաստակամությունը: Բարձր կարգի սպասարկման, ինչպես նաև բացառիկ առավելություններից օգտվելու համար Centurion քարտի քարտապանները վճարում են քարտի սպասարկման վճար, որը կազմում է տարեկան մի քանի հազար ԱՄՆ դոլար: Հետաքրքրական է, որ Centurion-ը իր տեսակով չի համարվում վարկային քարտ, քանի որ ըստ պայմանագրի՝ քարտապանները պարտավոր են վարկը ամբողջությամբ մարել մինչև յուրաքանչյուր ամսվա վերջ:

Եվս մի քանի հետաքրքիր փաստ AmEx Centurion քարտի մասին: Քարտի անվանումը ընտրվել է՝ հիմք ընդունելով American Express ընկերության լոգոտիպը, որը ընդհանրություններ ունի հռոմեական բանակի հարյուրապետի (Centurion) հետ: Քարտը կարելի է օգտագործել ինչպես անձնական, այնպես էլ բիզնեսի նպատակներով: Այն պատրաստվում է ավիատիեզերական դասի տիտանից: Սա նշանակում է, որ քարտը ենթակա չէ որևէ արտաքին ազդեցության, այն անհնար է կոտրել, այրել, ենթարկել որևէ քայքայիչ նյութի ազդեցության: Ընդ որում, յուրաքանչյուր Centurion քարտ պատրաստվում է անհատական մոտեցմամբ:

Հայաստանում American Express ընկերության վճարային քարտերը ներկայացնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, որն իր առաջին  American Express քարտը թողարկել է 2010 թվականին: Հայաստանում թողարկվող և սպասարկվող American Express քարտերի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար կարող եք այցելել www.americanexpress.am կայք:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59