Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Հրապարակ. ՀՀԿ մեծամասնության հետ հանդիպմանն էլեկտրացանցերի տնօրեն Ալեքսեյ Բիբինն իրեն ագրեսիվ էր պահում
04/06/2015 11:25
Կիսվել

Հրապարակ. ՀՀԿ մեծամասնության հետ հանդիպմանն էլեկտրացանցերի տնօրեն Ալեքսեյ Բիբինն իրեն ագրեսիվ էր պահում

Հրապարակ օրաթերթն անդրադարձել է ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության և ՀԷՑ տնօրեն Ալեքսեյ Բիբինի հանդիպմանը:

«Նախորդ օրն Աժ-ում տեղի ունեցած ՀՀԿ մեծամասնություն-Բիբին հանդիպումը բավականին ագրեսիվ ֆոն է ունեցել ի սկզբանե. Բիբինն իրեն պահել է ահավոր անկաշկանդ, որոշ գնահատականներով՝ անգամ ցինիկ, և խոսքի հենց սկզբում խփել է անհրաժեշտ «մեխը».

«Տնակը», ուր ես ապրում եմ, իմ «կողքին» ապրում են բավականին մեծ թվող հայ հայտնի չինովնիկներ»: Ու գնացել է «կաշը»: Ծավալվող «ագրեսիայից» անմասն չեն մնացել անգամ հայ-ռուսական «դարավոր» բարեկամության ջատագովներ Հայկ Բաբուխանյանն ու Արտաշես Գեղամյանը, որոնք նույնպես քարը քարին չեն թողել Բիբինին անկյուն քշելու հարցում, այն աստիճան, որ վերջում Գեղամյանը մի պահ «սթափվել» ու փորձել է փրկել այդ «հարաբերությունները»:

«Իսկ Նազարյանի ֆազերն ընդհանրապես փախել էին. դառել էր կինոյի միջի տղեն՝ հո չէր տոպկում, հո չէր տոպկում»: Թատրոն էր, հարցրինք հանդիպմանը մասնակցած մեր զրուցակցին: «Չէ՝ հաստատ չէ, որովհետեւ մենք-մենք էինք, դրա կարիքը չկար: Նազարյանն ասում էր՝ ես ձեզ հազար անգամ ասել եմ՝ էդ լեքսուսների, վարկերի, էդ ցեմենտ-մեմենտի թվերը մի գրեք հայտի մեջ, ինչի՞ եք գրել, մենք ամեն անգամ դրանք «զրո» ենք գնահատում, խի եք գրել…:

Սկզբում Բիբինը շատ ագրեսիվ էր իրեն պահում, բարձր աշտարակից թքած ուներ բոլորիս վրա, սակայն ընթացքում նրա համար ակնհայտ դարձավ, որ, բոլոր դեպքերում, ինչ-որ բան այն չէ, ու ինչ-որ մեկին այս մեծ խաղում «ժերտվա» կտան, ու չի բացառվում, որ էդ մեկը հենց ինքը լինի, ու ավելի զգուշավոր դարձավ: Մնացածը կերեւա լսումների ժամանակ, թե ինչ ինստրուկցիայով կգա լսումներին, եւ թե ինչ հանձնարարական են տվել նրան Ռուսաստանից՝ ընդդեմ Հայաստանի»,–գրում է պարբերականը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58