
Էլեկտրաէներգիան թանկացավ 6.93 դրամով
Քիչ առաջ ավարտված նիստի արդյունքում ՀԿԾՀ-ն մասնակի բավարարեց ՀԷՑ-ի կողմից ներկայացված էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտը: ՀԷՑ-ը դիմել էր ՀԿԾՀ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու առաջարկով, սակայն ՀԿԾՀ-ն սակագինն ավելացրեց միայն 6.93 դրամով:
ՀԾԿՀ առաջարկած որոշումն ընդունվեց միաձայն:
«Մենք պետք է օրենքով մեզ վերապահված գործառույթն իրականացնենք և չանենք այնպիսի մի բան, որը կդառնա անդառնալի և անշտկելի: Մենք քաղաքականացված մարմին չենք, որ քաղաքական խնդիր չենք լուծում, որևէ մեկի շահերը չենք պաշտպանում: Իհարկե՛, մեզ համար դժվար է սակագնի վերանայման ժամանակ քվեարկել՝ որոշակի ձևով հասկանալով, որ դա բեռ է դառնում մեր յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի վրա: Սա մեր խաչն է, պետք է տանենք: Ինչ-որ մեկը պետք է այս գործն անի»,-հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: