Ամենագրավիչ երկրները՝ օտարերկրյա ներդրողների համար
1998 թվականից ի վեր ամեն տարի A.T. Kearney խորհրդատվական ընկերությունը հարցում է իրականացնում աշխարհի առաջատար կորպորացիաների շրջանում՝ պարզելու համար, թե ինչպիսին են գլոբալ ներդրումային միտումները և ինչ ուղղությամբ կարող են զարգանալ օտարերկրյա ուղղակի ներդրումային հոսքերը՝ կապված տնտեսական և աշխարհաքաղաքական խնդիրներով ու բիզնես-տրամադրությամբ:
Հարցումների արդյունքների հիման վրա հրապարակվող օտարերկրյա ուղղակի ներդրումների վստահության ինդեքսը ցույց է տալիս, թե որ երկրներն են առավել գրավիչ օտարերկրյա ներդրումների համար և ինչ հեռանկարներ կան գլոբալ ներդրումային քաղաքականության տեսանկյունից: Ըստ ինդեքսի՝ օտարերկրյա ներդրողների համար առավել գրավիչ է ԱՄՆ-ի տնտեսությունը: Բիզնես ոլորտի ներկայացուցիչների սպասումներն ամերիկյան տնտեսությունից առավել բարձրն են: Երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդ տեղում՝ Միացյալ Թագավորությունը:
Ստորև ներկայացնում ենք 2016 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումների վստահության ինդեքսի համաձայն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար առավել գրավիչ երկրների վարկանիշի առաջին 10-նյակը.
1 ԱՄՆ
2 Չինաստան
3 Միացյալ Թագավորություն
4 Կանադա
5 Գերմանիա
6 Բրազիլիա
7 Ճապոնիա
8 Ֆրանսիա
9 Մեքսիկա
10 Ավստրալիա