
Այս տարի Հայաստանում արտադրվել է 44.4 կարատ ադամանդ
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում՝ հունվար-հուլիսին, Հայաստանում արտադրվել է 44 հազար 405 կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 13%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ միայն հուլիսին արտադրվել է 16,4 հազար կարատ ադամանդ:
Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:
Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:
Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:
Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում արտադրվել էր 59 հազար 712 կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ: