
Հունվար-հուլիսին արտադրվել են շուրջ 41 մլն լիտր ոչ ալկոհոլային ըմպելիքներ
Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին մեր երկրում արտադրվել են 41,39 մլն լիտր ոչ ալկոհոլային ըմպելիքներ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 3.8%-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Միևնույն ժամանակ, ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկրում բնական հյութերի արտադրության ծավալը կազմել է 9,89 մլն լիտր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գրեթե չի փոփոխվել: 2014 թվականի հունվար-հուլիսին հայկական արտադրության բնական հյութերի ծավալը կազմել էր 9,88 հազար լիտր: