
Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ. Sony Vaio
Եթե ընկերության արտադրանքի կամ ծառայության լոգոտիպը յուրօրինակ է, հիշվող և հետաքրքիր, ապա ընկերությունը մեծ հնարավորություններ ունի լինելու հաջողակ: Աշխարհում հայտնի բազմաթիվ լոգոներից շատերի առանձնահատկությունն ու յուրօրինակությունը թաքնված իմաստը կամ գաղտնի հաղորդագրությունն է, որի շնորհիվ էլ այս լոգոները դասվում են լավագույն օրինակների շարքին:
Նման հայտնի լոգոներից մեկը Sony Vaio-ն է:
Լոգոն ներկայացնում է ոչ միայն անվանման տառերը՝ հետաքրքիր դիզայնով, այլև խորհրդանշում է անալոգային տեխնոլոգիաներից թվային տեխնոլոգիաներին անցնելու էվոլյուցիան: “V” և “A” տառերի միջև ընկած հատվածը անալոգային տեխնոլոգիաներն են, իսկ “I” և “O” տառերի համադրությունը՝ թվային տեխնոլոգիաները:
«Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ» շարքի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ: