Տարվա առաջին կեսին խմիչքների արտադրության ոլորտում կատարվել է մոտ 5 մլրդ դրամի օտարերկրյա ներդրում
Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ընդհանուր ծավալի շուրջ 6.35%-ը, որը կազմել է 5.19 մլրդ ՀՀ դրամ, ուղղվել է խմիչքների արտադրության ոլորտ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանի խմիչքների արտադրության ոլորտում իրականացված օտարերկյա ներդրումների մեծ մասը բաժին է ընկել Միացյալ Թագավորությանը և Լյուքսեմբուրգին: