Հայաստանում էլեկտրաէներգիայի արտարդության ծավալներն աճել են 1.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 4 406.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 1.9%-ով:
Մասնավորապես ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգայի ծավալը կրճատվել է 15.9%-ով և կազմել 1 236.2 մլն կՎտ ժամ: ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 12.2%-ով և կազմել 1 400.7 մլն կՎտ ժամ: ՀԱԷԿ-ի կողմից արտադրվել է 1 767.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 10.1%-ով: Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 8.3%-ով և կազմել 2.2 մլն կՎտ ժամ: