Մեր երկրի շինարարության ոլորտում աճել են օտարերկրյա ներդրումները
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին բիզնեսի տարբեր ոլորտում գործող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին Հայաստանում իրականացվել է 122,14 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ մասնավոր ընկերությունները ապահովել են մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի 47%-ը:
Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում բիզնեսի ֆինանսավորմամբ իրականացված շինարարության համախառն ծավալում օտարերկրյա ներդրողների ֆինանսական միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է 15,69 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 42%-ով: