Կրճատվել են պետբյուջեից շինարարության ոլորտ ուղղվող միջոցները
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի հաշվին մեր երկրում իրականացվել է 33,89 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 10%-ով: Արդյունքում, պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել են հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալների 13%-ը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք նաև, որ 2014 թվականին շուրջ 13,5%-ով կրճատվել էին պետական բյուջեից շինարարության ոլորտ ուղղվող ֆինանսական միջոցները: 2014 թվականի ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել էր 59,77 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: