Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
Այս տարի Հայաստանում ցանքատարածություններն ավելացել են 18500 հեկտարով
19/11/2015 11:19
Կիսվել

Այս տարի Հայաստանում ցանքատարածություններն ավելացել են 18500 հեկտարով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը ԱԺ-ում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ․

Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ և գործընկերներ,

Երկրի պարենային անվտանգության գերակայությունը, ագրարային ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, գյուղական տարածքների զարգացման առաջնահերթություններն առավել կարևորում են գյուղատնտեսության ոլորտի զարգացումը:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նոր մոտեցումներ են ցուցաբերվում ագրարային ոլորտի զարգացման ուղղությամբ։

Գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի, կիրառվող պետական քաղաքականության արդյունքում ոլորտում վերջին տարիներին ապահովել է տնտեսական աճ: Այդ միտումը շարունակվել է նաև 2015 թվականին: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով` ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 11.3 % տնտեսական աճ:

Տնտեսական աճի ապահովման հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերումներից է ցանքատարածությունների ավելացումը և արդյունքում` հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը:

Միայն 2015 թվականին ցանքատարածություններն ավելացել են 18500 հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2015 թվականին կազմել է 78.6 %` 2010 թվականի 63.0 %-ի դիմաց:

2015 թվականին հանրապետության մարզերում գրանցվել է գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության ծավալների զգալի աճ, ընդ որում հունվար-սեպտեմբերի տվյալներով` բուսաբուծությունում աճը կազմել է 15.0 %, իսկ անասնապահությունում` 4.1 %:

Սակայն սա դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են, ավելին տարեց տարի մենք բախվում ենք նոր մարտահրավերների, որոնց լուծման համար պահանջվում են իրավիճակից բխող առավել արդյունավետ մոտեցումներ ու լուծումներ, որոնց էլ նպատակաուղղվում են բյուջեով նախատեսված պետական աջակցության ծրագրերը:

2016 թվականին շարունակվելու են հացահատիկային տնտեսության զարգացմանն ու հացահատիկային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Բարձրորակ սերմերով ապահովվածության մակարդակի բարձրացումը հնարավորություն տվեց էքստենսիվ և ինտենսիվ գործոնների համադրմամբ էապես ավելացնել հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները, մասնավորապես, օպերատիվ տվյալներով, 2015 թվականին նախորդ տարվա համեմատ հացահատիկային մշակաբույսերի  ծավալներն ավելացնել են 6.7 %-ով, այդ թվում ցորենինը` 8.8 %-ով:

Վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվել նաև ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ: Ներկայումս ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է 770 հա: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները կազմում են 85 հա, առաջիկա ամիսներին Կոտայքի և Արարատի մարզերում կկառուցվեն արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ: Զգալիորեն ավելացել են ջերմատնային տնտեսության արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները:

Բուսաբուծության ոլորտում արդիական տեխնոլոգիաների ներդրման հետ կապված առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, կարկտապաշտպան ցանցաշերտերի կիրառման և ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ:

Անասնաբուծության խթանմանը նպաստել են վերջին տարիներին իրականացվող, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանն ուղղված միջոցառումնմերը: Մասնավորապես, եվրոպական երկրներից հանրապետություն են ներկրվում տոհմային երինջներ: Ընթացիկ տարում ներկրվել է 257 գլուխ տոհմային երինջ, աշխատանքներ են տարվում առաջիկա ամիսներին ևս 453 գլուխ ներկրումների կազմակերպման համար:

Անասնապահության ոլորտում գրանցված դրական արդյունքների հետ մեկտեղ դեռևս ցածր է գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը, վերջինիս բարելավման նպատակով կընդլայնվեն արհեստական սերմնավորման ծավալները:

Անասնապահական մթերքների երաշխավորված ծավալների, անվտանգ մթերքների արտադրության ապահովման համար իրականացվում են գյուղատնտեսական կենդանիների առավել վտանգավոր հիվանդությունների 8 կանխարգելիչ և 2 ախտո­րոշիչ միջոցառումներ:

Անասնապահության զարգացման համար առանձնակի կարևորվում են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առաջին և երկրորդ ծրագրերը:

Նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման, անասնաբուժական և տոհմային աշխատանքների բարելավման և այլ միջոցներով։ Ծրագրի առանցքային դրույթներից է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը:

Ընդհանուր առմամբ ծրագիրը ընդգրկում է հանրապետության 8 մարզի 186 գյուղական համայնք, ծրագրում ներառված է 300.0 հազ. հեկտար արոտավայր, շուրջ 200.0 հազ. պայմանական գլուխ կենդանի, որը հանրապետության ընհանուր գլխաքանակի շուրջ 30 տոկոսն է:

Ծրագրի շրջանակներում 142 համայնքում հիմնադրվել են կոոպերատիվներ, անց է կացվել 184 կմ ջրագիծ, տեղակայվել է 229 հատ խմոց, կոոպերատիվներին տրամադրվել է 741 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 161 անիվավոր տրակտոր:

Ծրագրի իրականացման արդյունքում, ընդգրկված համայնքներում, խոշոր եղջերավորների կաթնատվությունը և քաշաճը ավելացել է 18 %-ով:

Վերջին տարիներին կարևովում է վարկային ռեսուրսների մատչելիության մակարդակի բարձրացումը: Կշարունակվի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը 6 տոկոսային կետով: 

Շարունակվելու են հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը, որոնցով կբավարարվի բոլոր հողօգտագործողների պահանջարկը ամբողջությամբ:

Առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի բարելավման ու կատարելագործման, մասնավորապես գյուղատնտեսական մթերքներ արտադրողների և վերամշակողների պայմանագրային հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Կշարունակվի գյուղատնտեսությունում կոոպերատիվների ձևավորման խթանման և դրանց գործունեության աջակցության գործընթացը, որում կարևորում ենք առաջիկայում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի ընդունումը։

Ջրային տնտեսության ոլորտի աշխատանքային արդյունավետության բարձրացման նպատակով համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որն իր մեջ ներառում է խմելու ջրամատակարարման և ոռոգման համակարգերի ողջ սպեկտրը:

Ոռոգման համակարգում ընթացիկ տարում.

–      վերականգնվել  է շուրջ 10 պոմպակայան, 37 խորքային հոր, մեծացել է ոռոգվող տարածքների մակերեսը,
–      ընթացիկ տարում նախորդ տարվա նկատմամբ 79 մլն մ3–ով պակաս ջրառի պարագայում, ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպման արդյունքում ջրտուքը դաշտում կազմել է 66.2 %՝ 2014թ-ի 63 %-ի դիմաց,
–      կարգավորվել է Սևանա լճից ջրառը: 2014  թվականին այն կազմել է շուրջ 270 մլն մ3: Ընթացիկ տարում սահմանվել է ջրբացթողնման մինչև 170 մլն մ3 չափաքանակ:

Առաջնահերթություն է տրվում ջրամբարաշինությանը: Ընթացքի մեջ են Կապսի, Մաստարայի, Եղվարդի, Վեդու ջրամբարների վերակառուցման և կառուցման  նախապատրաստական աշխատանքները:

Նախապատրաստվող ծրագրի մեջ են ներառված  նաև Հարթավանի, Ելփինի և Խաչիկի փոքր ջրամբարները: Ջրամբարաշինության ռազմավարության  հեռահար նպատակն է մինչև 2025 թվականը  կրկնապատկել ներկայումս ամբարվող  ջրի ծավալը։

Գյուղի և գյուղատնտեսության զարգացման համար կարևորվում է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրագործվող «Գյուղական կարողությունների ստեղծման» վարկային ծրագիրը, որի շրջանակներում Տավուշի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում հիմնվել են շուրջ 80 հա ինտենսիվ այգիներ:

2016 թվականին աշխատանքները կուղղվեն հիմնված այգիներում արդիական տեխնոլոգիաների, մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, ցրտահարությունից պաշտպանող համակարգերի ներդրմանը, արդյունքում ցուցադրական այգիների ստեղծմանը:

Ծրագրի շրջանակներում 90 համայնքի գյուղական ենթակառուցվածքներում կատարվել են հետևյալ աշխատանքները` 51 համայնքում 616 կմ գազաֆիկացման, 25-ում՝ 284 կմ ջրամատակարարման և 14-ում՝ 1400 հեկտարի վրա ոռոգման համակարգերի բարելավման աշխատանքներ:

2016 թվականին մեկնարկելու է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիրը», որի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու գյուղական ֆինանսավորման ոլորտի զարգացմանը. տրվելու են գյուղատնտեսական վարկեր փոքր տնտեսություն վարողներին: Ներդրումներ են կատարվելու ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման ուղղությամբ:

Այսպիսով` հակիրճ ներկայացվեցին գյուղատնտեսության համար նախատեսված առաջնահերթ ծրագրային ուղղությունները, որոնց իրականացումը կնպաստի ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացմանը:

Շնորհակալություն

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46