
Որքա՞ն է կազմում բնակչության եկամուտների անհավասարությունը Հայաստանում
2014 թվականին, 2004 թվականի համեմատ, մեր երկրում նվազել է 20% ամենաապահով և 20% ամենաանապահով բնակչության դրամական եկամուտների հարաբերակցությունը` 10.6 անգամից հասնելով 8.8 անգամի: Միևնույն ժամանակ, 20% առավել ապահովված բնակչության ծախսերի մակարդակի հարաբերությունը 20% նվազագույն ապահովված բնակչության ծախսերի մակարդակին կազմել է 5.6՝ 2014 թվականին գրանցված 5.8 ցուցանիշի դիմաց:
Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ մեր երկրում 10% առավել ապահովված բնակչության եկամուտների մակարդակի հարաբերությունը 10% նվազագույն ապահովված բնակչության եկամուտների մակարդակին կազմել է 16.6, իսկ ծախսերի ամսով՝ 9.1: