Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Մաքսային կարգավորումները` քննարկումների օրակարգում
16/12/2015 18:17
Կիսվել

Մաքսային կարգավորումները` քննարկումների օրակարգում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրկությունը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Միներալնիյե Վոդի քաղաքում տեղի ունեցած Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 17-րդ, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 62-րդ նիստերին: Քննարկվել են Մաք¬սային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 16-րդ նիստին կայացած որոշումների կատարման ընթացքի, ինչպես նաև 17-րդ նիստին ընդգրկված օրակարգի հարցերը, մասնավորապես, թղթային տարբերակով մաքսային հայտարարագրերի փոխանցումը փոփոխելու փորձի արդյունքներին, ԵՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանցվող ապրանքների տարանցման հայտարարագրերի ռեգիստորների դյուրացման արդյունքներին, ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների և անվտանգության ծառայությունների, ներքին գործերի մարմինների միջև տեղեկատվական համագործակցության հնարավորությունն ուսումնասիրելուն, 1994թ. ապրիլի 15-ի Մաքսային գործերում համագործակցության վերաբերյալ Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության նախագծին, ապրանքների մաքսային արժեքի հսկողության և որոշման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման Համաձայնագրի նախագծին առնչվող հարցեր:

ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների հետ տեղի ունեցած երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 62-րդ նիստի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը ստորագրել է «ԱՊՀ անդամ պետությունների ազգային տարանցման համակարգերի փոխադարձ ինտեգրման պայմանների ստեղծման մասին Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխըմբռնման հուշագիրը», ինչպես նաև «Մաքսային բնագավառում Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համագործակցության ամրապնդմանն ուղղված 2016 թվականի համատեղ գործողությունների ծրագիրը», «Կադրերի վերապատրաստման բնագավառում Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին հուշագիրը»:

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 17-րդ նիստին ընդունված որոշումների հիման վրա համապատասխան աշխատանքային խմբերին տրվել են հանձնարարականներ՝ ապահովելու ընդունված որոշումների կատարման ընթացքը: Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2016թ. առաջին եռամսյակում Ղազախստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2016թ. երկրորդ եռամսյակում Ղրղզստանի Հանրապետությունում:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69