Հայաստան ներմուծվող ապրանքների 30%-ն ունի «ռուսական ծագում»
2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 111 մլն 219.4 հազար ԱՄՆ դոլար՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով շուրջ 14%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության մոտ 26%-ը:
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է ընդամենը 202,93 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ 908,28 մլն ԱՄՆ դոլար:
Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է շուրջ 15%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ մոտ 30%: