Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
HSBC. Բիզնեսները կանխատեսում են համաշխարհային առևտրի անկման ավարտը
25/01/2016 22:08
Կիսվել

HSBC. Բիզնեսները կանխատեսում են համաշխարհային առևտրի անկման ավարտը

Տարին երկու անգամ Էյչ-Էս-Բի-Սի-ն հրապարակում է միջազգային առևտրի վերաբերյալ զեկույց՝ ներկայացնելով գլոբալ տնտեսության հիմնական զարգացումներն ու առևտրի ոլորտի վերաբերյալ կանխատեսումները: Զեկույցի նպատակն է օգնել բիզնեսներին ճիշտ օգտագործել միջնաժամկետ հեռանկարում աճի հնարավորությունները:

Նոր զեկույցի համաձայն՝ 2015թ.-ին  արձանագրված տնտեսության կտրուկ անկումից հետո, կապված զարգացող շուկաներում պահանջարկի կանգ առնելու հետ, բիզնեսներն ակնկալում են, որ Արևմուտքը կփորձի վերականգնել համաշխարհային առևտուրը, որը միջնաժամկետ ավելի կընդլայնվի ու թափ կհավաքի:   

Չնայած համաշխարհային առևտրի վստահության ցուցանիշը նվազել է 4 նիշով, 2015թ-ի երկրորդ կեսին կազմելով 120 միավոր, հարցմանը մասնակցած բիզնեսների մեծամասնությունը (64%) գալիք 6 ամիսների ընթացքում ակնկալում է առևտրի ծավալների աճ: Հեռահար դիտարկմամբ, համաձայն համաշխարհային առևտրի կանխատեսումների վերաբերյալ զեկույցի, ԱՄՆ-ում և Եվրոպայում ներմուծման ծավալների աճը հիմքեր կստեղծի մեղմ, իսկ հետագայում արագընթաց առաջընթացի համար` երբ Չինաստանի տնտեսությունը սկսի կայունանալ:

Ուրվագծելով առևտրի զարգացման հիմնական խթանները՝ զեկույցում մատնանշում է դրական ազդեցություն ունեցող հինգ գլոբալ միտումներ.  

– Չինաստանի տնտեսության կայունացում

– ներդրումների աճ՝ ուղղված զարգացած շուկաներում ներմուծման պահանջարկի խթանմանը

– Առանցքային ոլորտները փուլային վերականգնում

– Առևտրի ազատականացման դրական ազդեցություն

– Ծառայությունների ոլորտում առևտրի հնարավորությունների ընդլայնում

Զեկույցի համաձայն, չնայած առկա մարտահրավերներին, որ կանգնած են որոշ առաջատար զարգացող շուկաների առջև՝ հատկապես Չինաստանի, Բրազիլիայի և Ռուսաստանի,  զարգացող շուկաներից շատերը շահեկան դիրքում են գտնվում՝ երկրում ամուր տնտեսական հիմքեր ունենալու հաշվին: Սա նշանակում է, որ այդ տնտեսություններն ամենայն հավանականությամբ կդառնան համաշխարհային տնտեսության և առևտրի միջնաժամկետ զարգացման հիմնական խթանը: Դեռևս ակնկալվում է, որ այս ժամանակահատվածում Ասիայի տնտեսությունները կլինեն համաշխարհային առևտրի հիմնական շարժիչ ուժը, իսկ «հարավ-հարավ» առևտրային հոսքերի գոտին կմնա ամենաարագ զարգացող առևտրային միջանցքը:

Տնտեսությունից կախում ունեցող ոլորտները, ինչպիսին օրինակ տրանսպորտային սարքավորումների ոլորտն է, մոտ ապագայում առավելագույնս կօգտվեն առևտրաշրջանառության վերելքից, մինչդեռ արտադրական միջանկյալ ոլորտները, ինչպիսիք են քիմիկական արտադրությունն ու մեքենաշինությունը, կսկսեն օգտվել երբ համաշխարհային ներդրումներն աճեն: Տնտեսության վերականգնումը աստիճանաբար կխթանի հումքի և հանածո վառելիքի պահանջարկը՝ կարգավորելով լայն սպառման ապրանքների գները և օժանդակելով առևտրի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:    

Առևտրի ազատականացման քաղաքականության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը թույլ են տալիս մտածել, որ ականատես կլինենք համաշխարհային առևտրի վերընթաց անակնկալ զարգացման:

Նկատելի առաջընթացի օրիանակներից է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Առևտրի ռեժիմի դյուրացման համաձայնագրի սպասվող վավերացումը և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաձայնագրի ընդլայնման վերաբերյալ նոր համաձայնագրի վերջնականացումը: Ավելին, տարածաշրջանային մակարդակով, տրանս-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաձայնագրի նախագծի ամփոփումը այս 20 տարիների կարևորագույն քայլն է՝ առևտրի ամենախոշոր նոր դաշինքի ստեղծման գործում: Այդ համաձայնագրերը վերաբերում են ոչ միայն ապրանքների, այլ նաև ծառայությունների առևտրի կարգավորմանը, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ավելի մեղմ անկում է ապրել, քան ապրանքների առևտրի ոլորտը, իսկ այնուհետև արձանագրել առավել կայուն աճ:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85