![Տեղի է ունեցել ՀՀ-ում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը](https://b24.am/pub/uploads/2016/02/12335_am_1_933176510.jpg)
Տեղի է ունեցել ՀՀ-ում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2015 թվականի աշխատանքային ծրագրի և բյուջեի կատարողականները:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է հիմնադրամի կողմից հաստատված բոլոր ներդրումային ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացումը: