Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Սերգո Կարապետյանն այցելել է CARD հիմնադրամ
04/03/2016 19:04
Կիսվել

Սերգո Կարապետյանն այցելել է CARD հիմնադրամ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է CARD հիմնադրամ: Տնօրեն Գագիկ Սարդարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հիմնադրամում, ծանոթացել բաժինների ընթացիկ աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Շրջայցից հետո  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև  ստորագրվել է փոխըմբռման հուշագիր, որը միտված է ընդլայնելու համատեղ գործունեության շրջանակը գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում` սննդամթերքի անվտանգությանը և գյուղական համայնքների համաչափ զարգացմանն աջակցելու նպատակով:

«CARD հիմնադրամը, որն արդեն երկար տարիներ մեր երկրում գործունեություն է ծավալում, իսկապես զգալի աշխատանք է իրականացնում գյուղատնտեսության զարգացման գործում: Դուք մեր ամենակարևոր գործընկերներից եք, և կարծում եմ, այս բնագավառում հանդիսանումեք պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակը:  Ես վստահ եմ, որ համագործակցության այս արդյունավետ փորձը, որն այսօր ամրագրեցինք նաև հուշագրի ստորագրությամբ, տարեցտարի կընդլայնվի և կամրապնդվի նոր հաջողված ծրագրերով ու նախաձեռնություններով»,-իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարը հավելել  է նաև, որ արդեն իսկ քննարկվում են նոր լայնածավալ ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես անասնապահության ոլորտում` ուղղված կենդանիների մթերատվության բարձրացմանը,  ինչպես նաև խորհրդատվական համակարգի զարգացման բնագավառում։

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը իր հերթին բարձր է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության ներկա մակարդակը և  շնորհակալություն հայտնել նախարարին այցելության, ինչպես նաև  աշխատանքի ընթացքում մշտապես ցուցաբերվող մեծ օժանդակության և աջակցության համար:

Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև կառավարման խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում բրուցելոզի վերահսկողությանը և կանխարգելմանը,  ջերմոցային տնտեսությունների և խորհրդատվական համակարգի կատարելագործմանը, արհեստական սերմնավորմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության նոր հնարավորությունների և հեռանկարների շուրջ:

Հանդիպման ավարտին նախարարն այցելել է CARD-ի գրասենյակին կից գործող  “GREEN DAY” մասնագիտացված օրգանական խանութ: Այն գործում է 2011 թվականի փետրվարից,  այստեղ վաճառվում են հայկական, գերմանական, ավստրիական և ֆրանսիական  արտադրության «բիո» մակնշմամբ ապրանքներ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83