Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Փետրվարին Ադրբեջանի բանկերի ակտիվները նվազել են 1.1 մլրդ մանաթով
08/03/2016 17:05
Կիսվել

Փետրվարին Ադրբեջանի բանկերի ակտիվները նվազել են 1.1 մլրդ մանաթով

Ադրբեջանի կենտրոնական բանկի զեկույցի համաձայն` երկրի բանկային համակարգը ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ` ֆինանսական տարվա սկզբի համեմատ 1 մլրդ 129,4 մլն մանաթով կամ 3,24 տոկոսով պակաս գումարային ակտիվներ է ունեցել իր տրամադրության տակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, տարվա սկզբի համեմատ,  2,7 տոկոսով նվազել է նաեւ Ադրբեջանի բանկերի վարկային գումարային պարտֆելը:

Ըստ գործակալության` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանկերը մոտ 700 մլն մանաթ գումար են կորցրել:

Ադրբեջանի բանկային համակարգի գումարային կապիտալը փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 591,4 մլն մանաթ: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ` Ադրբեջանի բանկերի կապիտալացման մակրադակը կազմել էր 4 մլրդ 222 մլն մանաթ:

Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 17 բանկ փակվել է, իսկ միայն այս տարվա ընթացքում փակվել է 8 բանկ:

Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor`s վարկանիշային գործակալություները Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» մակարդակից իջեցրել է մինչեւ «BB+» «աղբային» մակարդակի:

Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով` ներդրումայինից ցածր` «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood`s վարկանիշային գործակալությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72