Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ընդլայնված խորհրդակցություն՝ էկոնոմիկայի նախարարությունում
11/03/2016 15:32
Կիսվել

Ընդլայնված խորհրդակցություն՝ էկոնոմիկայի նախարարությունում

Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Արծվիկ Մինասյանի հրավիրած առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարի տեղակալները, խորհրդականները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները:

Մինչ բուն թեմային անցնելը, Արծվիկ Մինասյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի կապակցությամբ` մաղթելով ժպիտի, շարունակական շնորհավորանքների և նորանոր ձեռքբերումների միամսյակ:

Այնուհետև էկոնոմիկայի նախարարը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ նման խորհրդակցությունները և հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:

– Ձեզ հետ միասին կքննարկենք հանձնարարականների կատարման ընթացքը, կբարձրաձայնենք ոլորտներում առկա խնդիրների մասին, կլսենք զեկույցներ նաև ձեռքբերումների մասով, որպեսզի ողջ համակարգը տեղյակ լինի ընթացիկ վիճակից, և, որ ամենակարևորն է` մենք պետք է աշխատենք բաց, թափանցիկ, հրապարակային, առանց թաքցնելու այն բոլոր դժվարությունները, որոնք ծառացած են մեր առջև, – ասել է Արծվիկ Մինասյանը:

Որպեսզի հետագա աշխատանքը լինի կազմակերպված, տրամաբանված և դրան համապատասխան նաև արդյունքները լինեն չափելի, ինչը հետագայում հիմք կհանդիսանա հստակ կադրային քաղաքականության իրականացման համար, էկոնոմիկայի նախարարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի քանի հիմնարար խնդիրների վրա:

Նա նշել է, որ սահմանադրական փոփոխություններն, ըստ էության, տնտեսական քաղաքականության մասով նոր մոտեցումներ են առաջադրել, ինչն առաջին հերթին վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, և նախարարության յուրաքանչյուր աշխատակից, անկախ պաշտոնից, պետք է իմանա, որ իր պարտականությունների մեջ է մտնում Սահմանադրության այդ նորմերը կյանքի կոչելը:

Խոսելով պետության տնտեսական կարգին վերաբերող նորմի, այն է` սոցիալական, շուկայական տնտեսության մասին, Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ անհրաժեշտ է այդ նորմը վերածել ծրագրային գործողությունների և իրական միջոցառումների, որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Որպես հաջորդ կարևոր խնդիր նախարարն առանձնացրել է կայուն զարգացման սահմանադրական պահանջը: Այնուհետև նա կարևորել է ընդերքի արդյունավետ կառավարումը` շեշտելով, որ Էկոնոմիկայի նախարարությունն այստեղ ոչ միայն տնտեսական պահանջների առաջադրման, այլև վերահսկման հստակ մեխանիզմներ պետք է ունենա:

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթից բխող հանձնարարականներին` ուղղված բոլոր գերատեսչություններին և հատկապես էկոնոմիկայի նախարարությանը և արտաքին գործերի նախարարությանը: Նա հավելել է, որ դրանք ոչ միայն կոնկրետ ստորաբաժանման, նախարարության կենտրոնական ապարատի, այլ նաև բոլոր օղակների, նախարարության համակարգի բոլոր կառույցների խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն ամենօրյա օպերատիվ, նպատակային և հետևողական աշխատանքի շնորհիվ: Նախարարը նշել է, որ նախարարությունը պետք է կարգավորող մարմնից վերածվի նաև օրինակ ցույց տվող մարմնի, համակարգում գործող կազմակերպությունների նկատմամբ խիստ հակամենաշնորհային քաղաքականությունը կիրառելու միջոցով օրինակ ծառայի մյուս գերատեսչությունների և մարմինների համար:

ՀՀ նախագահի հանձնարարականների կատարման առնչությամբ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իր տեսլականը նոր արտաքին ներդրումների ներգրավման, Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար նոր շուկաներ և ուղղություններ գտնելու, բյուջետային միջոցների ծախսման արդյունքը մեծացնելու և այլ խնդիրների վերաբերյալ:

Նախարարը խոսել է նաև ՀՅԴ-ՀՀԿ կուսակցությունների համաձայնագրից բխող մի շարք գործողությունների մասին` առանձնացնելով իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը,  հանրային իշխանության և բիզնեսի  միատեղումը բացառող կանոնները, անօրինական գործունեության բացառումը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումը, հայկական Սփյուռքի դերի և մասնակցության նոր մեխանիզմների մշակումը, պետական սեփականության կառավարման որակի և արդյունավետության բարձրացումը, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանության փաթեթի մշակումն ու գործադրումը, խնայողությունների ձևավորման խթանումը, նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, տարածքային համաչափ և կայուն զարգացման ծրագրերի իրականացումը, հարկային քաղաքականության վերանայումը, տարածքների համաչափ զարգացման խթանումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համակարգի ստեղծումը և այլն:

Բոլոր ներկայացված խնդիրների մասով նախարարը համապատասխան ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներին հանձնարարել է տալ առաջարկություններ:

Նախարարի կոնկրետ հանձնարարականներում եղել են նաև հետևյալ կետերը.

– Ախտորոշել ներմուծման հետ մրցակցող և արտահանող ընկերությունների կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները և առկա գործիքակազմի զարգացման կամ նորերի ստեղծման միջոցով լուծել դրանք` հաղորդելով նոր ազդակներ տնտեսվարողներին:

– Մի շարք ուղղություններով, այդ թվում ներմուծումների ժամանակ ԱԱՀ-ի հետաձգումների մասով, իրականացնել հիմնարար փոփոխություններ, որպեսզի ցանկացած արտոնություն լինի հիմնավորված և դրանով չխաթարվի տեղական արտադրությունը, ավելին` զարգանալու հնարավորություն ունենա:

– Սահմանադրական նոր իրողությունների պայմաններում վերանայել հավասար մրցակցային դաշտին վերաբերող ողջ օրենսդրությունը:

– Առավել ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցությունը, գործող հարթակները, այդ թվում` արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ստեղծված խորհուրդների աշխատանքը:

Խորհրդակցության ավարտին Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նաև իր կադրային քաղաքականության սկզբունքները, նշելով, որ առաջնորդվելու է 3 հիմնարար մոտեցումով` արհեստավարժություն, պատասխանատվություն և հայրենասիրություն, ընդ որում ընդգծել, որ դրանցից որևէ մեկի բացակայությունը չի կարող ընդունելի լինել:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52