Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Արծվիկ Մինասյան․ Հայաստանի զարգացման հիմնադրամը պետք է շահագրգիռ լինի ներգրավելու մասնավոր հատվածին
11/03/2016 15:37
Կիսվել

Արծվիկ Մինասյան․ Հայաստանի զարգացման հիմնադրամը պետք է շահագրգիռ լինի ներգրավելու մասնավոր հատվածին

Մարտի 10-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքային քննարկում-խորհրդակցություն է կայացել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների, փոխգործակցության տնտեսական բաղադրիչի մասով մարտի 9-ին Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության հանձնարարականների կատարողականի և քննարկված հիմնախնդիրների ու ծրագրերի վերաբերյալ հարցեր:

Ներկայացվել են հայ-գերմանական տարբեր բնագավառներին, այդ թվում ներդրումային, բանկային համակարգին, ավիացիայի ոլորտում համագործակցությանը և զբոսաշրջության խթանմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է մասնավոր ներդումների մուտքը Հայաստան: Նշվել է, որ գործարար կապերի հաստատման համար նախատեսվում է գերմանացի գործարարների ճանաչողական այցը մեր երկիր` տեղում համագործակցության հնարավոր պայմաններին ծանոթանալու համար: Այս համատեքստում, գործարար ծրագրերի ներկայացման համար կա հայաստանյան  մասնավոր հատվածի նախաձեռնողականության խրախուսման անհրաժեշտություն:

-Հայաստանի զարգացման հիմնադրամը պետք է շահագրգիռ լինի ներգրավելու մասնավոր  հատվածին` կոնկրետ ծրագրեր ներկայացնելու առումով, – ասել է նախարարը:

Զբոսաշրջության ոլորտում հայ-գերմանական փոխգործակցության խորացման անհրաժեշտության և հնարավոր զարգացումների համատեքստում արձանագրվել է, որ 2015 թվականին Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ է գրանցվել: Կարևորվել է նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը:

Քննարկված հարցերի առնչությամբ խորհրդակցության ավարտին նախարար Արծվիկ Մինասյանը տվել է հանձնարարականներ:

Առաջիկայում նմանատիպ քննարկում-խորհրդակցություններ կկայանան հայ-իրանական, հայ-ավստրիական և հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերի առնչությամբ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58