Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Ընդլայնված քննարկում՝ Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ
14/03/2016 10:16
Կիսվել

Ընդլայնված քննարկում՝ Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ ընդլայնված քննարկում՝ Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինական ծրագրերին միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցության և ԵՄ Արևելյան գործընկերության աջակցության նոր շրջանակների հնարավորությունների վերաբերյալ։

Հանդիպում-քննարկմանը ներկա էին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի տարածաշրջանային ծրագրերի Արևելքի բաժնի ղեկավար Վասսիլիս Մարագոսը, Հայաստանում Եվրամիության հետ համագործակցության բաժնի ղեկավար Խոա-Բին Աջեմիան, Եվրասիական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ: Տեսակապի միջոցով Լյուքսեմբուրգի քննարկմանը մասնակցում էին նաև Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները:

Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը հանդիպման սկզբում նշեց, որ նման ձևաչափը հրաշալի հնարավորություն է գործընկերների հետ մեկ սեղանի շուրջ քննարկելու ճանապարհային ցանցը բարելավող ծրագրերի ընթացքը, ինչը Հայաստանի համար, որպես տարանցիկ երկիր, ռազմավարական մեծ կարևորություն ունի։

«Մենք պատրաստել ենք մանրամասն տեղեկատվություն, որպեսզի ձեզ ներկայացնենք, թե ճանապարհաշինության ոլորտում առաջիկայում ինչ ծրագրեր ունենք: Սա եզակի հնարավորություն է բոլորիս համար այդ խնդիրները քննարկել մեկ սեղանի շուրջ»,- ասաց Ա. Առաքելյանը

Հանրապետության ամենամեծ ճանապարհաշինական ծրագրի՝ Հյուսիս-հարավի 5 տրանշներին ու այնտեղ կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին ներկաներին ծանոթացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը: Նա մեկ անգամ ևս ընդգծեց կառուցվող արագընթաց մայրուղու կարևորությունն ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի համար: Ճանապարհային այդ հսկան Իրանը Վրաստանին կապող միակ ցամաքային ուղին է, ինչն արդեն իսկ կարևոր հանգամանք է վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում:

Արթուր Սարգսյանը ներկայացրեց նաև Հայաստանի և Վրաստանի պետական սահմանին՝ Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում, կառուցվելիք Բարեկամության կամրջի նախագիծը, որը կֆինանսավորվի Վերակառուցման և զարգացման բանկի վարկային միջոցներով:

Ճանապարհաշինական հաջորդ կարևոր ծրագրերից մեկը Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունն է: Ներկաները ծանոթացան նաև այս ճանապարհաշինական ծրագրին: Նշվեց, որ արդեն պատրաստ են տեխնիկատնտեսական նախագծերը և այժմ Ասիական զարգացման բանկի հետ ընթանում են քննարկումներ մի շարք հարցերի, այդ թվում նաև ճանապարհը կառուցելու համար միջազգային բաց մրցույթ հայտարարելու վերաբերյալ: Դրամատունը կֆինանսավորի ճանապարհի շինարարությունը:

Այդ ճանապարհահատվածը մեկն է Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների հետ կապող տարանցիկ մայրուղիներից, որոնք կվերակառուցվեն առաջիկա տարիներին:

Կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով՝ 2011 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման» հայեցակարգ: Ըստ այդմ՝ բանակցություններ են նախատեսվում միջազգային ֆինանսական մի շարք կազմակերպությունների հետ, միջպետական և հանրապետական նշանակության ևս երեք ճանապարհներ հիմնանորոգելու համար:

Հանդիպման ավարտին մասնակիցները մտքեր փոխանակեցին ներկայացված ծրագրերի շուրջ, եղան մի շարք առաջարկներ, այդ թվում ճանապարհային անվտանգության ապահովման վերաբերյալ:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88