Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Արծվիկ Մինասյանն ընդունել Է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին
15/03/2016 19:42
Կիսվել

Արծվիկ Մինասյանն ընդունել Է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին

Մարտի 14-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին և կարևորելով Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը` Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տնտեսական զարգացման և բարեփոխումների իրականացման գործում կառույցի ցուցաբերած աջակցության ու արդյունավետ գործընկերության համար:

Նախարարը մասնավորապես անդրադարձ է կատարել Համաշխարհային բանկի աջակցությամբ և էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերին և արդյունքներին: Նա առանձնացրել է «Էլեկտրոնային հասարակություն նորարարության և մրցունակության համար» ծրագիրը, որի իրականացմամբ իրապես շոշափելի ձեռքբերումներ են գրանցվել, մասնավորապես մի շարք գյուղական համայնքներում WiFi կապի հասանելիության ապահովման, Վենչուրային հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնի ստեղծման և կայացման իմաստով, ինչը կարող է օրինակելի փորձ լինել տարածաշրջանային և միջազգային տեխնոլոգիական շատ կենտրոնների զարգացման համար:

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Բանկի հետ համագործակցությամբ իրականացվող երկու այլ ծրագրերին` «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» և «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում»` շեշտադրելով դրանց առանցքային կարևորությունը երկրի մրցունակության մակարդակի բարձրացման, ներդրումային դաշտի բարելավման, տարածքային զարգացման և արտաքին առևտրատնտեսական  հնարավորությունների ընդլայնման գործում:

Նախարարը կարևորել է դոնոր կառույցների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը և ընդգծել ծրագրերի իրականացման գործում առավելագույն համակարգվածության, հանրության իրազեկվածության և թափանցիկ կառավարման, ծրագրերի մոնիտորինգի, արդյունքների գնահատման և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը:

Տիկին Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել նորանշանակ նախարարին` կիսելով իր դրական տպավորությունը կարճ ժամանակահատվածում համագործակցության օրակարգին ու  իրականացված աշխատանքներին այդքան խորությամբ ծանոթ լինելու համար: Հայտնելով իր գոհունակությունը և մեծ ոգևորությունը զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ նախարարի մոտեցումների շուրջ, հատկապես ինչ վերաբերում է թափանցիկության և հանրային իրազեկվածության ապահովման խնդրին, Լորա Բեյլին նշել է նման նախաձեռնությանը լիովին աջակցելու իր պատրաստակամությունը

Առանձին քննարկման առարկա են դարձել ներդրումային քաղաքականությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը վերաբերող հարցեր, երկրի մրցակցային միջավայրի հետ կապված խնդիրները և բնագավառի օրենսդրական նոր կարգավորումների անհրաժեշտությունը, ինչը նաև սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է:

Զրուցակիցները քննարկել են նաև իրականացվող ծրագրերի արդյունքների կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչը սկզբունքային նշանակություն ունի եղած ձեռքբերումներն ամրապնդելու, մասշտաբայնացնելու և զարգացման պոտենցիալի վերածելու տեսակետից: Այս իմաստով մտքեր են փոխանակվել մի շարք հնարավոր ուղղություններով ծրագրերի և համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը և Լորա Բեյլին երկուստեք հանձնառություն են ստանձնել համատեղ ջանքեր ներդնել և գործուն աշխատանքային հարաբերություններ ձևավորել ընթացիկ ծրագրերի և ապագա նախաձեռնությունների իրականացման գործում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52