Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Արտակ Շաբոյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում բենզինի գների տարբերության պատճառները
15/03/2016 19:48
Կիսվել

Արտակ Շաբոյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում բենզինի գների տարբերության պատճառները

Հայաստանում բենզինի շուկան մշտապես գտնվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Մեր հանձնաժողովը պարբերաբար գնագոյացման հաշվարկներ է իրականացնում, որպեսզի տեսնենք, թե խո շոր ընկերությունները, որոնք ներկրումներ են իրականացնում, գերիշխող դիրք են զբաղեցնում, արդյո՞ք գների չհիմնավորված բարձրացումներ թույլ են տալիս, թե՞ ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Շաբոյանը հավելեց, որ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ 2014թ. տարեսկզբից, երբ ամբողջ աշխարհում սկսվել է գների նվազումը, մինչև 2015թ. տարեվերջ Հայաստանում բենզինի գները մեծ չափով նվազել են: «480 դրամից նվազել են՝ հասնելով 380 դրամի: Խոսքը «ռեգյուլար» տեսակի բենզինի մասին է: Բենզինը այն կարևոր ապրանքների թվին է դասվում, որ մենք վաճառում ենք դրամով, բայց ներկրում ենք արտարժույթով: Հետևաբար, հայկական դրամի փոխարժեքը շատ կարևոր նշանակություն ունի վերջնական գների վրա: Եվ մենք գիտենք, որ այս երկու տարիների ընթացքում հայկական դրամն արժեզրկվել է մոտ 17-18 տոկոսով: Սա նշանակում է, որ դա իր ազդեցությունը պետք է թողնի բենզինի վաճառքի գների վրա: Հիմա, եթե մենք հանենք հայկական դրամի փոխարժեքի ազդեցությունը ու թողնենք միայն դոլարային արտահայտությամբ վաճառքի գները, ապա այս երկու տարիների ընթացքում Հայաստանում բենզինի գները նվազել են 32 տոկոսով: Հիմա մենք վաճառքի գները համեմատում ենք նաև տնտեսվարողների, ներկրող ընկերությունների ձեռքբերման գների հետ: Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաճառքի գների նվազումը մեծապես համահունչ է ձեռքբերման գների նվազմանը: Այսինքն, մենք այս տեսանկյունից ներկրող ընկերությունների վարքագծում չահաշահման երևույթներ չենք տեսնում: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ ձեռքբերման և վաճառքի գների միջև գտնվող մարժան գտնվում է ընկերությունների ողջամիտ շահութաբերության շրջանակներում: Մեր հիմնական խնդիրն է, որ երկրի ներսում մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երևույթներ  թույլ չտանք: Այս տեսանկյունից բենզինի ներկրման մուտքը խոչընդոտելու, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան»,- մանրամասնեց Շաբոյանը:

Նա հավելեց, որ Հայաստան բենզին ներկրվում է երեք ընկերություններից, որոնք են ռուսական «Ռոսնեֆթ» և «Լուկոյլ» ընկերություններից և մեկ բուլղարական ընկերությունից: Սա ցույց է տալիս, որ այս առումով էլ խոչընդոտներ չկան և ներկրումներ են իրականացվում տարբեր ընկերություններից:

Նա անդրադարձավ նաև պատգամավորի հարցադրմանը՝ ինչո՞ւ է հարևան Վրաստանում բենզինի վաճառքի գինն ավելի էժան, քան Հայաստանում: «Այդ հարցը մեզ էլ է մտահոգում, մենք ուսումնասիրություն ենք իրականացրել: Կապ ենք հաստատել մեր վրացի գործընկերների հետ, փորձել ենք տեղեկություններ ստանալ Վրաստանում գնագոյացման հարցերի հետ կապված: Մենք պարզել ենք, որ երեք հիմնական գործոններ կան, որոնցով պայմանավորված են այս տարբերությունները: Նախկինում Վրաստանում բենզինի գները մշտապես ավելի բարձր են եղել, քան Հայաստանում: Առաջին հիմնական գործոնը տրանսպորտ ի մեծ սակագներն են: Մենք ուսումնասիրել ենք Փոթի նավահանգստից մինչև Այրում կայարան բենզինի տեղափոխման ծախսերը, որը տեղափոխվում է վրացական երկաթուղով: Ես չեմ կարող ասել, որքանով են հիմնավորված տրանսպորտային սակագները, բայց դրանք բավականին բարձր են: Այն վրացական երկաթուղին գանձում է բենզինը Փոթիից Այրում կայարան տեղափոխելու համար: Երկրորդ գործոնը հարկային քաղաքականությունն է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում բենզինի ներմուծումը հարկվում է և ավելացված արժեքի հարկով, և ակցիզային հարկով: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալի ս, որ մեկ տոննա բենզին ներկրելու համար հարկային բեռը մեզ մոտ շատ ավելի մեծ է, քան Վրաստանում: Երրորդ գործոնը ձեռաքբերման գներն են: Մենք ուսումնասիրել և պարզել ենք, որ Վրաստանը Հայաստանի նման նույն մատակարարներից է բենզին ներկրում՝ միայն մի տարբերությամբ, որ վերջին ժամանակներում ներմուծումներ է իրականացնում Ադրբեջանից և Թուրքմենստանից: Մեր վրացի գործընկերները մեզ հայտնեցին, որ Ադրբեջանից և Թուրքմենստանից բենզինը ներկրվում է համեմատաբար ցածր գներով»,- մանրամասնեց Արտակ Շաբոյանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45