Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
Սպիտակ տունը քննարկում է կիբերանվտանգության ինկուբատոր ստեղծելու հնարավորությունը
18/09/2026 15:11
Կիսվել

Սպիտակ տունը քննարկում է կիբերանվտանգության ինկուբատոր ստեղծելու հնարավորությունը

Սպիտակ տունը քննարկում է պետական ինկուբատոր ստեղծելու ծրագիր, որը կկենտրոնանա կիբերանվտանգության ոլորտի հետազոտությունների և այն ստարտափների զարգացման վրա, որոնք կառավարության կարիքների համար գործիքներ կմշակեն, հայտնում է Bloomberg-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով։ Սպիտակ տան ազգային կիբերտնօրենի գրասենյակն աշխատում է նման ծրագրի ստեղծման մասին գործադիր հրամանի նախագծի վրա։

Աղբյուրների խոսքով՝ առաջարկվող ծրագիրը նպատակ ունի հետազոտել և մշակել կիբերտեխնոլոգիաներ՝ ԱՄՆ կառավարության առաջնահերթություններին համապատասխան, ինչպես նաև ներգրավել մասնավոր վենչուրային ներդրումներ։ Գործադիր հրամանի նախագծի տարբերակներից մեկում նախաձեռնությունը նկարագրվում է որպես «կիբերդարբնոց», որը կոչված է նոր ընկերություններ ստեղծելու։

IDram

Ծրագրին ծանոթ աղբյուրների խոսքով՝ վարչակազմի ներսում այս նախաձեռնությունը համեմատում են Իսրայելի մոդելի հետ, որտեղ ռազմական առաջնահերթությունները սերտորեն կապակցված են կիբերանվտանգության ոլորտի ստարտափների, վենչուրային ներդրումների և ակադեմիական հետազոտությունների հետ։ ԱՄՆ պաշտպանության նախարարության Առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA) տասնամյակներ շարունակ ֆինանսավորում է տեխնոլոգիական հետազոտությունները, իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունն (CIA) աջակցում է In-Q-Tel ոչ առևտրային վենչուրային հիմնադրամին։ Սակայն ԱՄՆ-ում մինչ այժմ չի եղել կառույց, որը բացառապես նվիրված լինի կիբերանվտանգությանը։

Հրամանի նախագիծը մշակվում է այն ժամանակ, երբ վարչակազմը պայքարում է արհեստական բանականության հետ կապված կիբերսպառնալիքների դեմ։ ԱԲ-ն կարող է արագացնել կիբերհարձակումները և որոշ դեպքերում համակարգել երրորդ կողմերի կառույցների աննկատ կոտրումները։ Բացի այդ, հրամանը նախատեսում է ստեղծել կիբերանվտանգության ակադեմիա, որը կմիավորի այս ոլորտում մասնագետների պատրաստման գործող պետական ծրագրերը:

Գործադիր հրամանի ստորագրման ժամկետները, ինչպես նաև այն, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել փաստաթղթին կամ մտադիր է այն ստորագրել, դեռևս հայտնի չեն։ Սակայն աղբյուրները նշել են, որ փաստաթուղթն արդեն փոխանցվել է մի շարք գերատեսչությունների համապատասխան աշխատակիցներին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59