Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.26-0.29 WTI - 69.50+0.17
COMEX:  GOLD - 2641.20+0.48 SILVER - 31.26-0.64
COMEX:  PLATINUM - 979.30+0.16
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155.06+0.53 EUR/GBP - 1.0589-0.07
FOREX:  EUR/USD - 1.0589-0.07 GBP/USD - 1.2678-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43268.94-0.28 NASDAQ - 18987.47+1.04
STOCKS US: S&P 500 - 5916.98+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8099.02-0.13 CAC40 - 7229.64-0.67
STOCKS EUR:  DAX - 19060.31-0.67
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Էկոնոմիկայի նախարարություն․ արտահանման ֆինանսական աջակցմանը նվիրված համաժողով
24/03/2016 21:03
Կիսվել

Էկոնոմիկայի նախարարություն․ արտահանման ֆինանսական աջակցմանը նվիրված համաժողով

Մարտի 24-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ և «Արմսվիսբանկ» ՓԲԸ կողմից կազմակերպված  արտահանման ֆինանսական աջակցմանը նվիրված համաժողով:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Իր ելույթում փոխնախարարը ներկայացրել է արտահանմանն ուղղված պետական քաղաքականությունը, կարևորել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ դերակատարությունը արտահանման խթանման գործընթացում, նաև հորդորել առևտրային բանկերին` առավել ակտիվ համագործակցել գործակալության հետ։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն իր ելույթում անդրադարձել է Գործակալության հետ համագործակցության պատմությանը, նախանշել փոխգործակցության հեռանկարները։ Նա ներկայացրել է նաև բանկի կողմից առաջարկվող արտահանման ֆինանսավորման գործիքները և դրանց հիմնական պայմանները։

Համաժողովի ընթացքում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ և «Արմսվիսբանկ» ՓԲԸ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով կազմակերպությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։

Այնուհետև համաժողովին մասնակցող գործարարներին ներկայացվել են արտադրության ծավալների ավելացմանը և արտահանման խթանմանն ուղղված ֆինանսական գործիքները, արտահանման պետական աջակցության մեխանիզմները։

Տեղեկացվել է, որ Արտահանման աջակցման խորհրդի մարտի 9-ի որոշմամբ գերակա համարվող արտադրանք (գինի, մրգային օղի, պահածոներ, մսամթերք, ձկնատեսակ և ձկնամթերք) արտահանող տնտեսվարող սուբյեկտներին Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով ամբողջ ծավալով կսուբսիդավորվի «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ծառայությունների դիմաց գանձվող ապահովագրավճարը։ Ի լրումն, կախված արտահանման ուղղությունից, մինչև 6 տոկոսային կետ կսուբսիդավորվեն նաև ապահովագրական պոլիսի ապահովվածությամբ բանկերի կողմից արտահանողներին տրամադրվող առևտրային ֆակտորինգի կամ արտադրության փուլում հումքի ձեռքբերմանն ուղղված նախաարտահանման վարկի տոկոսադրույքները։

Գործակալության ապահովագրությամբ ծածկվում են օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկերը՝ պայմանավորված առևտրային (սնանկություն, անվճարունակություն կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում) և քաղաքական (բնական աղետներ, վարչական որոշումներ, առևտրի սահմանափակումներ և այլն) ռիսկերով։ Գործակալության կողմից ներդրված նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությամբ ՀՀ առևտրային բանկերը հնարավորություն են ստանում առանց գրավային ապահովվածության իրականացնել արտահանողի վարկավորում՝ ուղղված արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների ձեռքբերմանը։

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04