Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ադրբեջանում ավտոմեքենաների ներկրման ծավալները նվազել են 7.4 անգամ
18/04/2016 15:20
Կիսվել

Ադրբեջանում ավտոմեքենաների ներկրման ծավալները նվազել են 7.4 անգամ

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջան արտասահմանից ավտոմեքենաների ներկրման ծավալը 7,4 անգամ պակասել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը, մեկնաբանելով այդ փաստը, ադրբեջանցի տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին Facebook-ի իր էջում հայտնել է, որ դա այլեւս ոչ թե տնտեսական ճգնաժամ է, այլ «դեպրեսիա է, անվստահության գագաթնակետ եւ մարդկանց եկամուտների խիստ նվազելու ցուցանիշ»:

Ըստ Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալների` այս տարվա առաջին երեք ամիսներին Ադրբեջան է ներկրվել 1362 ավտոմեքենա, որոնցից 19-ը տասը եւ ավելի մարդ փոխադրելու համար է, 1325 ավոտմեքենա` մարդատար ավտոմեքենաներ են, 97-ը` բեռնատարներ, 11-ը` հատուկ նշանակության ավտոմեքենա:

Ըստ Ջաֆարլիի` այս թվերը ցույց են տալիս, որ բնակչությունը ավտոմեքենա չի գնում, վաճառքը բազմաթիվ անգամ նվազելու պատճառով պաշտոնական դիստրիբյուտորները եւ դիլերները հայտնվել են դժվար կացության մեջ:

«Դա նշանակում է, որ Ադրբեջանում ապագայի նկատմամբ մարդկանց վստահությունը խիստ պակասել է: Եթե այդ բնագավառում վաճառքը 10-20 տոկոսով ընկնում է, նշանակում է, որ երկիրը ծանր ճգնաժամի մեջ է գտնվում: Իսկ ներկայում սա արդեն ոչ թե ճգնաժամ է, այլ խորը դեպրեսիա, անվստահության գագաթնակետ եւ մարդկանց եկամուտների խիստ նվազման ցուցանիշ», -ասել է ադրբեջանցի տնտեսագետը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Ադրբեջանում 2,6 մլն մարդ պարտք է բանկերին, իսկ ազգային արժույթը` մանաթը վերջին մեկ տարում 100 տոկոսով արժեզրկվել է:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52