Տնտեսական

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+1.00
EUR BUY - 412.50+4.50 EUR SELL - 417.00+2.00
OIL:  BRENT - 80.09-0.52 WTI - 77.36-0.57
COMEX:  GOLD - 2743.20-0.32 SILVER - 31.42+0.48
COMEX:  PLATINUM - 962.00-0.26
LME:  ALUMINIUM - 2691.50+0.26 COPPER - 9275.00+0.92
LME:  NICKEL - 16102.00+0.03 TIN - 30390.00+2.07
LME:  LEAD - 1985.00+0.92 ZINC - 2963.50+0.73
FOREX:  USD/JPY - 155.04-0.49 EUR/GBP - 1.0387+0.81
FOREX:  EUR/USD - 1.0387+0.81 GBP/USD - 1.2295+0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43487.83+0.00 NASDAQ - 19630.20+0.00
STOCKS US: S&P 500 - 5996.66+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39027.98+0.32 TOPIX - 2713.50+0.08
STOCKS CHINA:  HANG SENG - 20106.55+0.91 SSEC - 3242.62-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8520.54+0.18 CAC40 - 7733.50+0.31
STOCKS EUR:  DAX - 20990.31+0.42
21/01/2025  CBA:  USD - 398.84+0.20 GBP - 488.34+2.36
21/01/2025  CBA:  EURO - 412.80+1.60
21/01/2025  CBA:  GOLD - 34721.00-79.00 SILVER - 387.96-4.61
Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
18/04/2016 17:38
Կիսվել

Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ապրիլի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Նախարար Մինասյանը, նշելով, որ ՀՀ կառավարությունը 2013 թվականի հոկտեմբերին ընդունել է  բաց երկնքի քաղաքականություն, կարևորել  է Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքումը, ինչը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների կարգավորմանը և կխթանի երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը:

Դեսպան Պետրիկասը, իր հերթին, նշել է, որ համագործակցությունն ընդլայնելու համար կա ներուժ, հնարավորություն` ապրանքաշրջանառությունը մեծացնելու և հայտնել նախաձեռնություններին օժանդակելու իր պատրաստակամությունը:

Անդրադարձ է եղել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի ոլորտին առնչվող հարցերին:

21/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.84
+0.20
Եվրո (EUR)
412.80
+1.60
Ռուբլի (RUR)
4.00
+0.08
Լարի (GEL)
139.95
-0.42
34721.00
-79.00
Արծաթ
387.96
-4.61