
Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀԲ խմբի ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչներին
Ապրիլի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչներին` ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին, միջազգային փորձագետ Գորդանա Ռիստիչին և տեղական փորձագետների:
Հանդիպման առանցքում ՀՀ-ում իրականցվող տեսչական բարեփոխումների ընթացքն էր:
Կարևորելով տեսչական բարեփոխումների անհրաժեշտությունը` կողմերը մտքեր են փոխանակել առկա խնդիրների, հիմնական մարտահրավերների վերաբերյալ:
Տեսչական բարեփոխումների միջազգային փորձագետ Գորդանա Ռիստիչը ներկայացրել է իր դիտարկումները ՀՀ տեսչական համակարգում առկա խնդրահարույց հարցերի և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցված աշխատանքի միջոցով շարունակելու Հայաստանում տեսչական բարեփոխումների իրականացումը: