Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը
26/04/2016 18:51
Կիսվել

Կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը

Ապրիլի 26-ին Պրահայում կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմի համանախագահը` Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը:

Հայկական կողմից հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, ինչպես նաև Հայաստանի Զարգացման հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը և ըստ ոլորտների սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի և Չեխիայի  չափագիտության ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Պրահայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի, նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլի, Չեխիայի արտաքին գործերի նախարարի միջազգային տնտեսական հարցերով տեղակալ Մարտին Թլապայի հետ:

Համառոտ տեղեկանք

Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2014թ. հունվարի 30-ին կնքված «Հայաստանի կառավարության և Չեխիայի  կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին» Համաձայնագրի` հայ-չեխական տնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման նպատակով:

Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2014 թվականի հունիսի 20-ի N 576–Ա որոշմամբ:

Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2014թ. սեպտեմբերի 11-ին` Երևանում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12