Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Էկոնոմիկայի նախարարություն․ կայացել է թեթև արդյունաբերության ոլորտային խորհդի նիստը
29/04/2016 20:27
Կիսվել

Էկոնոմիկայի նախարարություն․ կայացել է թեթև արդյունաբերության ոլորտային խորհդի նիստը

Ապրիլի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է թեթև արդյունաբերության ոլորտային խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամները, թեթև արդյունաբերության ոլորտի շուրջ 40 կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտային միության և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարևորելով թեթև արդյունաբերության ոլորտը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ դա այն ոլորտն է, որը պետք է դառնա Հայաստանի արդյունաբերական քաղաքականության հիմնական ճյուղերից մեկը և ընդգծել, որ թեթև արդյունաբերության ոլորտը հիմնովին վերանայման կարիք ունի, քանի որ այսօր  այն ավելի շուտ գտնվում է ճգնաժամային, քան զարգացման/աշխուժացման վիճակում:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր. ներկայացվել է թեթև արդյունաբերության ոլորտի 2014-2016թթ. Գործողությունների ծրագրի ընթացքը, անդրադարձ է եղել «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգում  փոփոխությունների նախագծերին, զեկուցվել է նոր քարտուղարության ստեղծման մասին:

Ծավալուն քննարկում է կայացել ներկայացված բոլոր հարցերի շուրջ: Նշվել է, որ տեխնիկական կանոնակարգմանն առնչվող փոփոխությունների նախագծերի քննարկման, դրանց ընդունման համար ակտիվ պետք է լինեն իրենք` գործարարները, ինչը, ցավալիորեն, չի նկատվում: Կարևորվել է հարցը  համակարգող մարմնի և գործարար հատվածի երկխոսությունը, ինչը թույլ կտա գտնել հարցրերի ճշգրիտ լուծումները:

Անդրադարձ է եղել նախապատրաստվող օրենսդրական փոփոխություններին, որոնք առաջիկայում կդրվեն շրջանառության մեջ և դրանց արդյունավետության համար կրկին նշվել է  գործարարների առաջարկների անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև մաքսատուրքերին, ԱԱՀ հարկմանն ու  վարկային հարցերին առնչվող խնդիրներ:

Ոլորտում առկա խնդիրներից  բարձրացվել միջին մասնագիտական կրթության, ոլորտի մասնագետների վերապատրաստաման  հարցը:

Նշելով, որ խորհրդի վերջին նիստը կայացել է երկու տարի առաջ, էկոնոմիկայի նախարարը կարևորել է նաև տարբեր ձևաչափերով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա բարձրացված բոլոր հարցերի և առաջարկների վերաբերյալ գտնել արդյունավետ լուծումներ:

Նիստի ավարտին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի կողմից տրվել են հասցեական հանձնարարականներ և առաջարկվել է ոլորտի առջև ծառացած խնդիրները գրավոր ներկայացնել նախարարություն` քննարկման և լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52