Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Մեկնարկել է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» համաժողովը
04/05/2016 18:24
Կիսվել

Մեկնարկել է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» համաժողովը

Մայիսի 4-ին  Երևանում մեկնարկել է  «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովը: Համաժողովի  նպատակն է` ներկայացնել բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառման  համաշխարհային փորձը կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և պետական հատվածի կազմակերպությունների համար:

Համաժողովի  բացմանը ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ոլորտի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչն էլ կարևորելով ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը ճանաչել է գերակա ուղղություն:

– Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանը դիտարկում է որպես իր տնտեսական աճի գրավական: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների համեմատ: Ներկայում ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզին Հայաստանի կայուն դիրքավորմանը, – նշել է Արծվիկ Մինասյանը:

Երկօրյա համաժողովի ընթացքում ոլորտի փորձագետները հանդես կգան թեմատիկ ուղղվածություններով` անդրադառնալով նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ազդեցությանը առողջապահության, կրթության, ազգային անվտանգության ոլորտներում:

Համաժողովն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, կազմակերպիչներն են Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և Դոմ-Դենիել ընկերությունը:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36