Արծվիկ Մինասյանն այցելել է «Հարվալ Մաշինըրի» հաստոցաշինական գործարան
Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը այցելել է «Հարվալ Մաշինըրի» հաստոցաշինական գործարան: Հրազդանում գործող հայ-կանադական ձեռնարկության տնօրեն Գևորգ Խարչաֆջյանը ներկայացրել է գործարանի արտադրական հնարավորությունները, թողարկվող արտադրանքը, որը հիմնականում արտահանվում է:
Շրջայցի ընթացքում մտքեր են փոխանակվել ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի իրացման, հարկային, մաքսային վարչարարության հարցերի շուրջ:
Մի շարք խնդիրների վերաբերյալ էկոնոմիկայի նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջայցին մասնակցող նախարարության պատասխանատուներին:
Համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հերթական հանդիպման և բարձրացված խնդիրների շուրջ արդյունավետ քննարկում ծավալելու և լուծումներ գտնելու շուրջ: