Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 436.00+1.00 EUR SELL - 440.50+0.50
OIL:  BRENT - 86.93-7.64 WTI - 82.96-7.91
COMEX:  GOLD - 5229.70+2.71 SILVER - 88.44+5.25
COMEX:  PLATINUM - 2199.60+1.12
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 158.17+0.20 EUR/GBP - 1.1628+0.16
FOREX:  EUR/USD - 1.1628+0.16 GBP/USD - 1.345+0.25
STOCKS RUS:  RTSI - 1149.71+1.21
STOCKS US: DOW JONES - 47706.51-0.07 NASDAQ - 22697.10+0.01
STOCKS US: S&P 500 - 6781.48-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 55025.37+1.43 TOPIX - 3698.85+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25898.76-0.24 SSEC - 4133.43+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10412.24+1.59 CAC40 - 8057.36+1.79
STOCKS EUR:  DAX - 23968.63+2.39
11/03/2026  CBA:  USD - 377.27-0.14 GBP - 507.31-0.31
11/03/2026  CBA:  EURO - 437.9-1.37
11/03/2026  CBA:  GOLD - 63191+1473 SILVER - 1073.8+61.3
Ադամանդագործության ոլորտում գրանցվել է կտրուկ աճ. 3 ամսում Հայաստանում արտադրվել է 25 հազար կարատ ադամանդ
17/05/2016 21:55
Կիսվել

Ադամանդագործության ոլորտում գրանցվել է կտրուկ աճ. 3 ամսում Հայաստանում արտադրվել է 25 հազար կարատ ադամանդ

Տարվա առաջին երեք ամսում՝ հունվար-մարտին, Հայաստանն արտադրել է շուրջ 25 հազար 409 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 90%-ով:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում ադամանդի մշակմամբ զբաղվել է 9 ընկերություն, որոնք համադրելի գներով թողարկել են 14.2 մլրդ դրամի արտադրանք: Ոլորտում զբաղված են մոտ 400 աշխատողներ:

Բնեղեն արտահայտությամբ՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 81 հազար 346 կարատ ադամանդ, 2014 թվականին՝ 59 հազար 712 կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ:

Հարկ է նշել, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում համարվել է ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: 1973 թվականին «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976 թվականին հիմնվել է «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազար կարատ վերամշակման հզորությամբ:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի լավագույն տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական): Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գործել են ադամանդի մշակման մինչև 25 ընկերություններ, իսկ աշխատողների թիվը կազմել է շուրջ 4000:

2002 թվականից Հայաստանը «Քիմբերլիի գործընթացի» հիմնադիր մասնակից է: Նշված գործընթացն ուղղված է կոնֆլիկտային կամ «արյունոտ» ալմաստների անօրինական շրջանառության դեմ:

11/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.27
-0.14
Եվրո (EUR)
437.9
-1.37
Ռուբլի (RUR)
4.7436
-0.0465
Լարի (GEL)
138.38
+0.76
63191
+1473
Արծաթ
1073.8
+61.3