Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Հովիկ Մուսայելյան․ ՏՏ ոլորտի մասնագետներին ԱՄՆ վիզա տրամադրելու հարցը կարգավորվում է
30/05/2016 20:20
Կիսվել

Հովիկ Մուսայելյան․ ՏՏ ոլորտի մասնագետներին ԱՄՆ վիզա տրամադրելու հարցը կարգավորվում է

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որն ավելի քան 750 աշխատակից ունի, և համարվում է Հայաստանում գործող ՏՏ ամենամեծ կազմակերպությունը, ամենաշատն է առնչվել ԱՄՆ վիզա չստանալու խնդրի հետ: Բայց ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ խնդիրը գնալով հարթվում է, ու իրենք հուսով են, որ մոտ ապագայում այն ամբողջովին լուծված կլինի։

Բանախոսը նշեց, որ երկար ժամանակ փորձում էին հասկանալ մուտքի արտոնագրերի տրամադրման մերժման պատճառները` կապելով դա քաղաքական հարցերի հետ, բայց որոշակի ժամանակ հետո հասկացան ինչումն է բանը: «Եթե նախորդ 15 տարիներին մենք անգամ մեկ դեղին քարտ չէինք ստացել, վերջին երկու տարվա ընթացքում այսքան կարմիր քարտերի առկայությունը մեզ բոլորիս հունից հանել էր: Մտածում էինք ինչը կարող էր լինել պատճառը: Վերջապես հասկացանք, որ իրական պատճառը աշխատանքային վիզա ստանալն է: Դա ծագել է ոչ թե Հայաստանից, այլ ուրիշ երկրներից: Գործատուներն իրենց աշխատողների ն գործուղել են Միացյալ Նահանգներ և պարզվել է, որ այնտեղ նրանք  աշխատել են, հարկեր չեն վճարել: Ինչով էլ պայմանավորված էին այդ մերժումները»,-ասաց Հովիկ Մուսայելյանը։

Նրա խոսքով` Հայաստանից գնացող ոլորտի մասնագետների պարագայում դա հնարավոր չէ, քանի որ նրանք ճնշող մեծամասնությամբ գնում են կարճաժամկետ թրեյնինգների, բիզնես հանդիպումների և աշխատելու մասին անգամ խոսք լինել չի կարող: «Ներկայում մերժումների քանակը պակասել է, հույս ունենք, որ մոտ ապագայում հարցը կլուծվի վերջնականապես»,-եզրափակեց Մուսայելյանը։

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը տեղեկացրել էր,  որ ԱՄՆ դեսպանի և հյուպատոսի հետ քննարկումներից հետո, ոլորտի ներկայացուցիչներից դրական արձագանքներ էր ստացվել, որ խնդիրը կարգավորվում է:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88