Մինչև տարեվերջ գազի սակագինը կարող Է նվազել ևս 5-7 դրամով
«Իրատես de facto» պարբերականն անդրադարձել է գազի գնի հետագա նվազման մասին լուրերին։
«Մեր տեղեկություններով մինչև տարեվերջ գազի սակագինը կարող Է նվազել ևս 5-7 դրամով։ Համենայն դեպս, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն օրերս ՀԾԿՀ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց սակագնի նվազման հնարավորությունը։ Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի որոշմամբ բնակչության համար սակագինը կնվազի 9,3 դրամով։ Ասել, որ սա խոշոր նվազեցում Է, չափազանցություն կլինի, այդուհանդերձ, ինչ-որ չափով կթեթևացնի սպառողների հոգսը»,–գրում է թերթը։