Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 2 566.6 մլն.կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 3.5%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները կրճատվել են 2.8%-ով և կազմել 765.1 մլն.կՎտ. ժամ, ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 1%-ով և կազմել 1 064.5 մլն.կՎտ. ժամ, ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 15%-ով և կազմել 736.2 մլն.կՎտ. ժամ, իսկ այլ աղբյուրների արտադրության ծավալները կրճատվել են 52.9%-ով և կազմել 0.8 մլն.կՎտ. ժամ։