Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի նախարարների հանդիպումը
03/06/2016 16:02
Կիսվել

Կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի նախարարների հանդիպումը

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի նախագահությամբ Սոչիում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի նախարարների հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հունաստանի Հանրապետության ենթակառուցվածքի, տրանսպորտի և կապի նախարար Խրիստոս Սպիրիդիսը, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ալբանիայի, Մոլդովայի, Սերբիայի Թուրքիայի տրանսպորտային գերատեսչությունների և գործադիր իշխանության ղեկավարներ, ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Խրիստիդիսը, ինչպես նաև դիտորդ կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Բացման խոսքում շնորհակալություն հայտնելով ՍԾՏՀ անդամ պետությունների ներկայացուցիչներին համագործակցության համար՝ Մաքսիմ Սոկոլովն անդրադարձավ այն կարևոր դերակատարությանը, որ ունի տրանսպորտի ոլորտը ՍԾՏՀ-ը տարածաշրջանի կայուն տնտեսական և սոցիալական զարգացման մեջ՝ նշելով, որ առաջիկայում ևս անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում տրանսպորտային համակարգի ենթակառուցվածքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մի շարք քննարկումներ՝ նոր տրանսպորտային երթուղիների մշակման հնարավորությունների, երկաթուղային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների փոխադրման դյուրացման և մի շարք այլ թեմաներով, որից հետո ելույթ ունեցան ՍԾՏՀ անդամ պետությունների տրանսպորտի նախարարներն ու փոխնախարարները։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ հատկապես կարևորելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, «Հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը, նաև՝ ՀՀ-ում տրանսպորտի բնագավառում իրականացված օրենսդրական փոփոխությունները։ Կարևորելով ՍԾՏՀ անդամ երկրների միջև երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունը, Գ. Բեգլարյանը նշեց, որ քայլեր կձեռնարկվեն՝ այդ հնարավորությունը հայկական փոխադրողների կողմից առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։

ՍԾՏՀ անդամ պետությունների տրանսպորտի նախարարներն հանդիպման ընթացքում ընդունվեց համատեղ հայտարարություն՝ ՍԾՏՀ երկրների տարածքում տրանսպորտի բնագավառում համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90