
Արծվիկ Մինասյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Հունիսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Հանդիպման ընթացքում նախարար Մինասյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնցում մեծ ներուժ կա համագործակցության զարգացման և խորացման համար: Անդրադառնալով ԵԱՏՄ-ի մեխանիզմների օգտագործմամբ փոխադարձ ապրանքաշրջանառության աճին` նախարարը նշել է արդյունաբերական կոոպերացիայի, ենթակառուցվածքների և ներդրումների բնագավառում համատեղ նախագծերի իրականացման գործում աշխատանքների ակտիվացումը:
Քննարկվել են հայկական և բելառուսական տեխնոլոգիական կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է եղել տուրիզմին, օդային հաղորդակցությունների բարելավմանը, դեպի իրանական շուկա հայկական հարթակի օգտագործման առավելություններին:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար` դեսպան Իգոր Նազարուկը կարևորել է նշված ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը, միաժամանակ անդրադարձել ինովացիոն ոլորտում, մեքենաշինության, հաստոցաշինության, թեթև արդյունաբերության ոլորտներում հնարավոր փոխգործակցությանը: