5 ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 1.8 մլրդ դոլարի առևտուր
Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 1 մլրդ 892.7 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 6.8%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 656.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 235.8 մլն ԱՄՆ դոլար:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրից արտահանումն աճել է 20%-ով, մինչդեռ ներմուծումը՝ շուրջ 1%-ով:
Նշենք նաև, որ 2015 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 2 տրիլիոն 265.6 մլրդ ՀՀ դրամի առևտուր: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր մոտ 20%-ով: