
Հայաստանում սիգարետների արտադրությանն աճել է 36.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալները կազմել են 8 304.4 մլն հատ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 36.7%-ով։
Հիշեցնենք, որ 2015թ․-ի ընթացքում արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1%, իսկ ծավալը՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12 մլրդ 774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն: