
Հայաստանում գորգերի արտադրությունը կրճատվել է մոտ 2 անգամ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 12.3 տոննա գորգեր և գորգեղեն։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ գորգերի արտադրության ծավալները կրճատվել են 48.1%-ով։
Միևնույն ժամանակ բամբակյա գործվածքների արտադրության ծավալները նվազել են 64.3%-ով և կազմել 1.5 տոննա։ Գուլպեղենի արտադրությունն աճել է 2.6 անգամ և կազմել 8 689.9 հազար զույգ, իսկ տրիկոտաժեղենի արտադրության ծավալները նվազել են 13.6%-ով և կազմել 1 494.2 հազար հատ։