Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գյուղնախարար Կարապետյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
08/08/2016 18:06
Կիսվել

Գյուղնախարար Կարապետյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև նորանշանակ փոխդեսպան պարոն Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի նորանշանակ տեղակալ տիկին Դեբորա Գրիսերը:

«Վերջին շրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև ծավալվել է արդյունավետ համագործակցություն, իսկ ԱՄՆ աջակցությամբ, այդ թվում` նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը էապես նպաստել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը», – նշել է իր խոսքում նախարարը:

Այս համատեքստում նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է հատկապես «Մաքուր էներգիա և ջուր», «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների համակարգի զարգացում», ինչպես նաև «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին» ծրագրերի արդյունավետությունն ու բարեհաջող ընթացքը:

Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին է ներկայացրել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին գրանցված դրական ցուցանիշները` մատնանշելով ոլորտի ներկայիս առաջնահերթությունները:

Անդրադառնալով ոլորտի առկա խնդիրներին` նախարարը, մասնավորապես, շեշտել է ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ձկնաբուծարաններում ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության խնդիրը:

Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:

«Մենք շատ ենք կարևորում ԱՄՆ դեսպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործընկերությունը: Գյուղատնտեսությունը Հայաստանում համարվում է ամենաշատ աշխատատեղեր ապահովող ոլորտ, և վստահ եմ, որ դուք մեզ հետ համակարծիք եք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ապահովման համար հարկավոր է կենտրոնանալ գյուղատնտեսության ոլորտում առկա մեծ ներուժի վրա: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք օգնել Հայաստանի գյուղացիական տնտեսություններին և սննդամթերք արտադրողներին ձեռք բերել այնպիսի կարողություններ, որոնք թույլ կտան ընդլայնել իրենց գործունեությունը և մուտք գործել նոր շուկաներ», – նշել է ԱՄՆ դեսպանը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման պատրաստակամությունը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52