Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նիստում հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է ՀԶՀ 2015 թվականի ծրագրային և այլ միջոցառումների ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվությունը, հաստատել` 2016 թվականի բյուջեն, ՀԶՀ գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով մրցույթի անցկացման կարգը, անդրադարձել այդ նպատակով մրցույթ հայտարարելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու հարցերին: Օրակարգային այլ հարցերով փոփոխություններ են կատարվել ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք որոշումներում:
Ներկայացված հարցերի առնչությամբ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել. հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեության և ծրագրերի շարունակականության ապահովման ուղղությամբ: