Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՄԱԿ-ի խոշոր «մատակարարներն» են ԱՄՆ-ն, Հնդկաստանն ու Արաբական Միացյալ էմիրությունները
15/09/2016 21:46
Կիսվել

ՄԱԿ-ի խոշոր «մատակարարներն» են ԱՄՆ-ն, Հնդկաստանն ու Արաբական Միացյալ էմիրությունները

Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է տարեկան գործունեության արդյունքները: Ըստ ներկայացված հաշվետվության՝ 2015 թվականին ՄԱԿ-ն իր գործառնական գործունեության իրականացման նապատակով ծախսել է շուրջ 17 մլրդ ԱՄՆ դոլար: Այս գումարով կազմակերպությունը գնել է ապրանքներ և ծառայություններ: Նախորդ տարվա համեմատ ՄԱԿ-ի գործառնական ծախսերն աճել են ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլարով:

Հատկանշական է, որ որպես խոշոր մակատարար-երկրներ առանձնացել են ԱՄՆ-ն, Հնդկաստանն ու Արաբական Միացյալ էմիրությունները (ԱՄԷ): Այսպես, ՄԱԿ-ն ԱՄՆ-ին պատվիրել է ավելի քան 1.6 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ, Հնդկաստանին՝ 1.2 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ, իսկ ԱՄէ-ին՝ 805 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ:

ՄԱԿ-ի 10 խոշոր մատակարար-երկրների վարկանիշում հայտնվել են նաև Շվեյցարիան՝ 743 մլն ԱՄՆ դոլար, Բելգիան՝ 708 մլն ԱՄՆ դոլար, Աֆղանստանը՝ 628 մլն ԱՄՆ դոլար, Դանիան՝ 566 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիան՝ 544 մլն ԱՄՆ դոլար, Միացյալ Թագավորությունը՝ 514 մլն ԱՄՆ դոլար, և Քենիան՝ 445 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ ՄԱԿ-ն իր գործառնական գործունեության իրականացման նպատակով ձեռք է բերել ընդհանուր առմամբ 13 խումբ ապրանքներ և ծառայություններ, որոնք ներկայացնում են հետևյալ ոլորտները՝ առողջապահություն, տրանսպորտ, խորհրդատվություն, շինարարություն, սննդամթերք, մարդասիրություն, խաղաղություն, կլիմայական փոփոխություններ, էներգետիկա, կրթություն, ջրամատակարարում և այլն: Ոլորտային տեսանկյունից ՄԱԿ-ի գործառական գործունության զգալի մասն ուղղվել է առողջապահության ոլորտ:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57